Рубрика: Uncategorized

Յուրի Սահակյան

 

Մենք այսօր գնացել ենք Մայր դպրոցի

մեդիագրադարան: Այնտեղ տեսանք  Յուրի Սահակյանին: Ասացինք այնտեղ` շուտասելուկներ, հանելուկներ: Այնտեղ պարոն Սահակյանը նույպես հանելուկներ ասաց պատմեց իր առաջին սիրո մասին

Реклама
Рубрика: Uncategorized

Շողակաթ եկեղեցի

Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694թ-ին։

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։

Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.:

Рубрика: Uncategorized

Աշտարակ

Այսօր մենք գնացել էինք Աշտարակ: Օրը շատ հետաքրքիր անցավ: Եղանք մեր ռուսերենի ուսուցչուհի Գայանե Փարվանյանի հայրիկի քեռակնոջ տանը: Տան տատիկը մեզ պատմեց, թե   այնտեղ ինչպես են աշտարակցիները նշում Ամանորը: Հետո գնացինք թոնրատուն, այնտեղ լավաշ էին թխում, մասնակցեցինք և համտեսեցինք: Գնացինք Օշական, մտանք եկեղեցի, նկարվեցինք, հարցազրույցներ վերցրինք: Իջանք Քասախի կիրճ,  գնդակ խաղացինք: Գնդակ հո չէր,  մի քանի անգամ գետը ընկավ, բայց էլի հանեցինք:

Рубрика: Uncategorized

Հայկական Նոր տարու ավանդույթները

imagesCA01C7GN imagesCADPW9XA

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։ Մեր հայկական հին Նոր տարին շատ գեղեցիկ մի առասպել ունի։

Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։

Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։

Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բերում տուն, և մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

Рубрика: Uncategorized

Օդը պետք է մաքուր լինի

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ:

Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպաոնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:

Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում Եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտես, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

 

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների’ բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում Են ածխաթթու գազը’ իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:

Рубрика: Uncategorized

Յուրի Սահակյան

ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

Արև առած լեռնոտ ուսիդ
Քայլումես դու ճամփով հույսի,
Երկիր սիրո,
Երկիր լույսի,
Երկիր իմ, Հայաստան:

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,
Ապրիր հպարտ, հպարտ երգիր,
Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր,
Թող որ անվերջ ձուլվի քո մեջ
Քնքշանքը մեր արդար ձեռքի:

Մենք քո ճամփին կանգնած սարեր,
Մենք քո շուրթին զնգուն բառեր,
Մենք քո ձեռքին սուր ենք դառել,
Երկիր իմ, Հայաստան:

Թող սերը մեր հավերժ տևի,
Հավերժ ապրի, հարատևի
Եվ հար փարվի
Քո դաշտերին,
Երկիր իմ, Հայաստան: