ՄԻՇՏ ՄԵԾ ՈՒ ՀՄԱՅԻՉ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:

Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝  Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝  Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝  կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:

Պատանության տարիներին Խորեն Աբրահամյանը թատրոնով հրապուրված չէր, չնայած երբեմն-երբեմն ընկերների հետ գնում էր Սունդուկյանի անվան թատրոն: Նրա ու ընկերների սիրած վայրը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որի էկրանին հայտնվող ֆիլմերը նայում էին մի քանի անգամ: Անգիր գիտեր համաշխարհային կինոյի բոլոր մեծերին, որոնց մասնակցությամբ ֆիմերը ցուցադրվում էին Հայաստանում: Պաշտում էր Չապլինին, ում մասին միշտ խոսում էր մեծագույն զարմանքով և հիացմունքով: Արտասահմանյան մարտաֆիլմերը նրան մղում էին դեպի ուժի արվեստը՝  սպորտը: Դպրոցական տարիներին Խորեն Աբրահամյանը միանգամից զբաղվում է երկու մարզաձևով՝ վոլեյբոլ և բռնցքամարտ: Եվ ավարտելով միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էր կյանքի ճանապարհը. պիտի մարզիկ դառնար: Սակայն անսպասելիորեն Աբրահամյանն անհաջողության է մատնվում Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց: Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին: Իսկ հանձնաժողովը գլխավորում էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով երբեք ուսանող չէր ընտրում միայն «արտաքին նշաններով»: Ընդունվելով Արմեն Գուլակյանի դասարան՝ Խորեն Աբրահամյանն իսկապես երջանիկ էր: Արմեն Գուլակյանը տարբերվում էր թատերական ինստիտուտի բոլոր մանկավարժներից իր սեփական դպրոցով, ուսուցման յուրօրինակ և արդյունավոր մեթոդաբանությամբ: Նա կարողացել էր հետաքրքիր ընտրություն կատարել ուսանողների շրջանում, իր արվեստանոց բերել մարդկանց, որոնցից շատերն հետագայում ընդգծված անհատականություններ դարձան. Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան, ուրիշներ: 1950-1951 թթ. ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքներն առանձնացան իրենց հասուն, ինքնատիպ ու հետաքրքիր դերասանական կատարումներով, թարմություն պարունակող մեկնաբանություններով: Արմեն Գուլակյանն ընտրել էր Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: Երեք բեմադրությունում էլ Խորեն Աբրահամյանը ստացել էր այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս նրան բացահայտելու իր դերասանական հմտությունները, ի ցույց դնելու ուսումնառության ընթացքում կուտակածը: Եվ այդ բոլոր դերակատարումների համար էլ Աբրահամյանը «գերազանց» գնահատական ստացավ’ պատահական ընտրությունը դարձնելով ճակատագրական: Ուշագրավ է, որ արդեն առաջին կուրսի ավարտին Աբրահամյանը փոխել էր իր մտադրությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտ տեղափոխվելու. նրան իրապես հրապուրել էր թատերական աշխարհը: Գուլակյանը հիմնովին փոխել էր նրա մտադրությունները’ ապացուցելով, որ ճշմարիտ ընտրությունն արդեն կատարված էր:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Առաջադրանքներ՝

  1. Ովքե՞ր էին Խորեն Աբրահամյանի մանկության ընկերները: Ի՞նչ գիտես նրանց մասին: Փորձիր ծնողներիդ օգնությամբ տեղեկություններ հավաքել նրանց մասին /խրախուսելի են հարցազրույցները/:

Խորեն Աբրահամյան  մանկության ընկերներից էր Ֆրունզե Դովլաթյանը, Առնո Բաբաջանյանը, Էմիլ  Գաբրիելյանը:

Ֆրունզե Դովլաթյան 

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան — ծնվել է  1927թ.  մայիսի 27-ին  Գավառում, մահացել է  – 1997թ.  օգոստոսի 30-ին Երևան քաղաքում:  Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983թ.)։

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց։ 19411952 թվականներին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

1947 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1943 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը)։

19591964 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում , Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ. Միրսկու հետ, Գորկու անվան ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ. Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

19671969 թվականներին` ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986 թվականից`«Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։

Դովլաթյանը 1994–1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը:

Խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից ինձ հայտնի են

Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանոցում։

Առնո Բաբաջանյան

Առնո Բաբաջանյան — ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում, մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին  քաղաք Երևանում: Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության  և ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ։

Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։

Բաբաջանյան հայտնի երգերից են՝  «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»): Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենիյ Եվտուշենկոյի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Ոզնեսենսկիյյի հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։ «Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Թեստ 2

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:

1)      9760          2) 9076           3) 9670                       4) 9706                       5) 97760:

  1. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:

1)      9-ով           2) 90-ով          3) 999-ով                    4) 99-ով                      5) 900-ով:

  1. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը

1)      կմեծանա 11-ով               2) կփոքրանա 11-ով              3) կմեծանա 5-ով                               4) կփոքրանա 5-ով               5) կմնա նույնը:

  1. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է:Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

1) 5                  2) 6                  3) 12                4) 7                 4) 10:

  1. Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:

1)      8                2) 0                  3) 5                  4) 4                  5) 6

  1. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով:

1)      4626, 5319, 78427, 62436

2) 78427, 62436, 5319, 4626

3) 78427, 62436, 4626, 5319

4) 4626, 5319, 62436, 78427

5) 40346, 39999, 39998, 29999

  1. 1/10   ժամը րոպեներով արտահայտած կլինի

1)      12              2) 6                  3) 20                4) 30                5) 4:

  1. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

1)      3550                    2) 5530                        3) 5035                        4) 5553                        5) 5350:

  1. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:

1)      26              2) 18                3) 9                  4) 30                5) 36:

 

 

 

 

 

 

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում

Մեր ժողովրդի անցած պատմական ուղու մի շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար: Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր: Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր: Հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մաշտոցի անունն ու գործը սրբություն է ամեն մի հայի համար: Իր գործում Մաշտոցը միայնակ չէր. նրա անբաժան համախոհն ու ընկերն էր հայոց կաթողիկոսը՝ Սահակ Պարթևը, իսկ մեծ հո­վանավորն ու օժանդակողը հայոց արքան էր՝ Վռամշապուհը:

Մեսրոպն իր առաջին իսկ քայլերից մի հզոր և հեղի­նակավոր աջակից ու հովանավոր ուներ: Դա Վռամշապուհ թագավորն էր:

Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագա­վորների մեջ: Կարծես բնազդով նա զգում էր, որ ժո­ղովրդին պետք է տալ ապրելու, գոյատևելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապրում է սրտերի և մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողությունը դնում է Մեսրոպի ու Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեց­նելու համար:

Վռամշապուհը լսել էր, որ Միջագետքում Դանիել անունով մի եպիսկոպոս կա, որ ունի հայերեն տառեր: Սահակի և Մեսրոպի խնդրանքով թագավորը մարդ է ուղարկում Դանիելի մոտ և բերել տալիս այդ տառերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դանիելյան տառերը անկատար են, և դրանցով չի կարելի լեզու ավանդել:

Վերցնելով իր հետ մի քանի աշակերտներ՝ Մեսրոպը ուղևորվում է արտասահման: Վռամշապուհը և Սահակը ճանապարհ են դնում նրան բարեմաղթություններով:

Ինքը՝ Մեսրոպը, ոչինչ չի կարողանում անել այդ դժվա­րության դեմ. անզոր էր և Սահակ կաթողիկոսը, և առ­հասարակ ոչ ոք մայրաքաղաքում չի կարողանում օգնել: Բայց Մեսրոպը կանգ չի առնում այդ անհաղթահարելի արգելքի առջև. եթե հաջողություն չկա տանը, պետք է այն որոնել դրսում:

5-րդ դարի սկզբին՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթև կաթողիկոսին ու Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականացնել այբուբենի ստեղծման կարևոր գործը: Այդ այբուբենն այնքան կատարյալ է, որ մենք՝ հայերս, այն գործածում ենք մինչև օրս:

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշա­նակություն ունի սեփական գրի գոյությունը: Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է: Գրի միջոցով են ստեղծվում, պահպան­վում ու սերունդներին փոխանցվում պատմական, մշակութային և այլ արժեքներ:

Ամեն տարի Հայ եկեղեցին նշում է Սուրբ Թարգ­մանիչներին նվիրված տոնը (Թարգմանչաց տոն): Սուրբ Թարգմանիչներին նվիրված տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ են անվանվել Սահակ Պարթև հայրա- պետը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց անմիջապես աշակեր­տած շուրջ 100 սաները, ինչպես նաև նրանց աշակերտ­ների աշակերտները, ովքեր կոչվել են «կրտսեր թարգ­մանիչներ»: «Թարգմանիչ» նշանակել է նաև մեկնիչ, բացատրող:

Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում: Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը): Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին:

Մինչև Մաշտոցը մեր ժողովուրդը գրավոր խոսքում օգտա­գործում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուները:

Մաշտոցյան այբուբենի ստեղ­ծումից հետո սկիզբ առավ մի հզոր շարժում, որն ընդունված է անվա­նել Թարգմանչաց կամ Թարգմա­նական շարժում:

Այդ շարժման գլուխ կանգնած էին մեր գրականության երկու մեծ այրերը՝ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:

Նրանք իրենց աշակերտների հետ թարգմանեցին բազմաթիվ գրքեր: Հայտնի է, որ առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը: Հետագայում թարգմանվեցին շատ այլ գրքեր:
Թարգմանչական շարժումից սկիզբ առավ նաև հայ ինքնու­րույն գրականությունը: Սա նշանակում է, որ հայոց լեզվով գրվեցին ինքնուրույն ստեղծագործություններ. դրանք հիմնականում հայոց պատմությունը ներկայացնող մատյաններ էին: Այս շրջանում ստեղծվեցին Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու և, իհարկե, Մովսես Խորենացու պատ­մությունները:

Դիզայնի խումբ հինգերորդ օր

Վալենտին Սերով՝ Դեղձերով աղջիկը

ccc

 

 

 

Լեոնարդո դա Վինչի՝ Մոնա ԼիզաFotorCreatedvvvՎան Գոգ՝ ԻնքնադիմանկարFotorCreatedyuh

Պոլ Սեզան՝ Քարտ խաղացողներըv vv

Լեոնարդո դա Վինչի՝Կզաքիսով տիկինըFotorCreatedhgfh

Էդգար Դեգաfrcv

 

 

 

 

 

Մաս 2՝ Նախագծային խումբ

Բացօթյա նկարչություն՝ճեպանկար

Մի խումբ սովորողների հետ քայլեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ճարտարապետական ճեպանկար անելու նպատակով: