Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Ռուսերեն

1.Найди слово, в котором пропущена буква Т

Опас_ный

тес_ный

скоростной

прекрас_ный

2.Отметь слово, в котором буква Т не нужна

счас_ливый

вкус_ный

доблес_ный

радос_ный

3.Найди слово, в котором пропущена буква Д

гроз_ный

гряз_ный

груз_ный

звёз_ный

4.Из первого столбика подобрать синонимы из второго столбика.

Огромный
Печальный
Знаменитый
Веселый
Здешний
Местный
Радостный
Известный
Грустный
Гигантский

 

 

 

Рубрика: Uncategorized

Գլուխ երկրորդ. ՀՈՄԵՐ

 

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։

— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…

Առաջադրանքներ

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ.
  • հինավուրց, վրիպել, հրապույր, սրտահույզ, սլանալ, պատգամ, թափառաշրջիկ:

հինավուրց-հնօրյա, հին

վրիպել-Շեղվել, սխալվել

հրապույր-Հրապուրանք, թովչանք

սրտահույզ-Սիրտը հուզող, հուզիչ

սլանալ-Թռչել, խոյանալ, սուրալ, վազել, ընթանալ

պատգամ-Պատվեր, պատվիրան, ավանդ

Թափառաշրջիկ-Անգործ ու աննպատակ թափառող

  • Ինչպե՞ս կբացատրես հետևյալ պատկերներն այլ բառերով.

ա) Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ … Խաղաղությունից բացի՝ էլ ի՞նչը կարող է լինել քնկոտ:

Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ տխրությամբ

բ) …Պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռծված… Այգիներից բացի՝ էլ ինչե՞րը կարող են ծուլորեն փռվել:

Պտղատու և խաղողի այգիներ էին՝  Ծուլորեն  պառկած

  • Կարո՞ղ ես բնութագրել մարդուն, ով մտքում անընդհատ երաժշտություն է լսում, նկատում է շուրջը բոլոր լույսերն ու գույները:

Այն մարդը ով երաժշտություն է լսում արագ ինձ թվում է, որ նա վառ գույներ է տեսնում:

  • Երբ քայլում ես փողոցով, ի՞նչ ես նկատում առաջին հերթին, ինչի՞ն ես ուշադրություն դարձնում. համեմատիր քեզ Հոմերի հետ:

Ես առաջինը տեսնում եմ մարդկանց, ավտոմեքենաներին, փողոցներին: Իսկ Հոմերը տեսնում է իր ամբողջ աշխարհը:

  • Համեմատիր Հոմերին Յուլիսիսի հետ:

Հոմերը բարի, խելացի էր, իսկ Յուլիսիսը Բարի և համեստ:

Рубрика: Uncategorized

թեստ 14

Թեստ 14

  1. Հինգ հազար քառասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
  • միավորների 2) տասնավորների                3) հարյուրավորների                                    4) հազարավորների             5) ոչ մի կարգում:
  1. Նշիր ամենափոքր կենտ քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
  • 1000 2) 1001                        3) 1234                        4) 1023                        5) 1243:
  1. Հանելին մեծացրել են 3-ով, իսկ նվազելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
  • կմեծանա 3-ով 2) կփոքրանա 3-ով                3) կմեծանա 3 անգամ                                   4) կփոքրանա 3 անգամ                   5) կմնա նույնը:
  1. Կշեռքի նժարներից մեկին 6 նարինջ է դրված, իսկ մյուսին՝ երկու դդում: Եթե նարինջների նժարին մի նույն չափսի դդում դնենք, կշեռքը կհավասարակշռվի: Մի դդումը կշռում է այնքան, որքան
  • 2 նարինջը             2) 3 նարինջը                   3) 4 նարինջը                  4) 5 նարինջը              5) 6 նարինջը
  1. Նշիր այն տողը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով
  • 6356, 7001, 9911, 9909
  • 4567, 4570, 5678, 9992
  • 2378, 2387, 2389, 2379
  • 6834, 9949, 9856, 9870
  • 1038, 6789, 7806, 1587:
  1. 64-թվի   մասը կլինի
  • 8 2) 5                  3) 24                4) 40                5) 32:
  1.   ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 60             2) 63                3) 85                4) 96                5) 156:
  1. 3տ 5ց 30 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 3500 2) 3530                        3) 3350                        4) 3050                        5) 3503:
  1. Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը՝ 18 սմ: Գտեք այդ ուղղանկյան մակերեսը:
  • 86սմ2 2) 43 սմ2                     3) 450սմ2                    4) 80սմ2                      5) 70 սմ2:
  1. Գծագրում ներկված չէ պատկերի
  • 1) մաը         2)  մասը                    3)  մասը                                            4)  մասը                    5) մասը:

 

  1. Արամը համակարգչով սկսեց խաղալ 12:10 և ավարտեց 13:30: Քանի՞ րոպե տևեց խաղը:

Պատ. 80 րոպե:

 

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի տարբերության եռապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:

3.

 

 

  1. 78 և 26 թվերի արտադրյալին գումարիր 22 և 26 թվերի արտադրյալը:

2303

 

 

 

  1. Մանրահատկը լաքապատելու համար օգտագործել են 3 կգ լաք: Քանի՞ քառակուսի մետր են լաքապատել, եթե մեկ քառակուսի մետրը լաքապատելու համար օգտագործել են 200գ լաք:

Պատ. 600կգ:

 

 

 

  1. Երկնիշ թվի թվանշանների գումարը 16 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:

79,88,97

 

 

 

 

  1. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 10 սմ է, իսկ մյուս կողմինը՝ 8: Գտիր այն քառակուսու մակերեսը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

Լուծում

  • 10×2+8×2=36
  • 36:4=9 Պատ. 9

 

 

 

  1. Արշավորդները առաջին օրը քայլեցին 14 կմ, երկրորդ օրը առաջին օրավանից 2 կմ պակաս անցան: Քանի՞ կիլոմետր քայլեցին երկու օրում:

Լուծում

  • 14-2=12
  • 12+14=26կմ Պատ. 26կմ

 

 

 

Рубрика: Uncategorized

Աստղիկ

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին 
հայկական դիցարանում:
 
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին: Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն:
Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա

լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: 
Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր  ցողել իրար վրա, ուրախացել:

   Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե, հռոմեական Վեներա աստվածուհիներին:
   Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով: Այդ տոնը կոչվել է Վարդավառ և ցայսօր պահպանվում է: Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն: