Рубрика: Uncategorized

Աստղիկ

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին 
հայկական դիցարանում:
 
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին: Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն:
Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա

լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: 
Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր  ցողել իրար վրա, ուրախացել:

   Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե, հռոմեական Վեներա աստվածուհիներին:
   Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով: Այդ տոնը կոչվել է Վարդավառ և ցայսօր պահպանվում է: Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն:
Рубрика: Uncategorized

Թեստ 15

Թեստ 15

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 6 հազարյակ 2 հարյուրյակ և 5 միավոր կարգային գումարելիների գումարի :
  • 6052 2) 6502           3) 6205           4) 6052           5) 6225:
  1. Ի՞նչ մնացորդ կստացվի, եթե 8726 բաժանենք 10-ի:
  • 8             2) 7                  3) 2                  4) 6                  5) մնացորդ չի մնա:
  1. Գումարիելիներից մեկը մեծացրել են 12-ով, իսկ մյուսը թողել են նույնը: Արդյունքում գումարը
  • կմեծանա 12-ով             2) կփոքրանա 12-ով              3) կմեծանա 12 անգամ                                 4) կփոքրանա 12 անգամ                 5) կմնա նույնը:
  1. Երեք երեխաների զանգվածները միասին 72 կգ է: Աննայի զանգվածն այնքան է, որքան երկու եղբայրներինը միասին: Որքա՞ն է Աննայի զանգվածը:
  • 18 կգ 2) 24կգ                        3) 32կգ                        4) 36 կգ           5) 52 կգ
  1. 2005 – 205 = 1300 +… հավասարության մեջ ի՞նչ թիվ է բաց թողնված:

1) 250               2) 400               3) 500               4) 705               5) 1800 :

  1. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով:
  • 9073, 9084, 8999, 10000

2) 2338, 2248, 2208, 1999

3) 5677, 6677, 4899,7000

4) 6000, 6010, 6030, 5999

5) 8976, 8978, 8990, 8997

  1.    ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 7             2) 42                3) 70                4) 17                5) 30:
  1. 8տ 6 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 806 2) 86                3) 6008                        4) 8806                        5) 8006:
  1. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Քանի՞ դրամ արժի մեկ պաղպաղակը:
  • 150             2) 200              3) 250              4) 300              5) 350:
  1. Գծագրում ներկված է պատկերի
  • մաը         2)  մասը                    3)  մասը                                            4)  մասը                    5)  մասը:

 

  1. 134 և 78 թվերի գումարը մեծացրու 4 անգամ:

Պատ. 848

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 0 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդին գումարած 6: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:

Պատ. 16
 

  1. 7400 – 74 x (85 + 15 )= 0 արտահայտության մեջ փակագծեր դիր այնպես, որ դառնա ճիշտ հավասարություն:

 

  1. Դասարանում 30 աշակերտ է, որոնց մասը տղա են: Քանի՞ աղջիկ կա դասարանում:

Պատ. 21 աղջիկ

 

  1. Հաշվիր (3000 – 60 x 5) : 90 + 210 արտահայտության արժեքը:
  • 60×5= 120
  • 3000-120=2880
  • 2880:9=320
  • 320+210=530
  1. Քառակուսու պարագիծը 20 սմ է: Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը երկու անգամ երկար է այդ քառակուսու կողմից:

20:4=5

5×2=10

10×10=100                                  Պատ 100:

 

 

  1. Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:

 

Լուծում

  • 100-70=30
  • 450:30=15լ Պատ. 15լիտր