Рубрика: Uncategorized

Օզի կախարդը

Այսօր  ես կարդում էի <<Օզի կախարդ>>գիրքը: Այնտեղ կար փոքրիկ և գեղեցիկ աղջիկ,որի անունը Դորոթի էր: Նա ապրում էր իր մորաքրոջ Էմիի և նրա ամուսնու Հենրիի հետ, որոնք ապրում էին մի ագարակում:Այս հեքիաթի հերոսներն էին Դորոթին,Տոտոն,Խրտվիլակը, Փայտահատը, Առյուծը,քալիդաները, մկների թագուհին, մեծ Օզը, Արևմուտքի չար վհուկը և Հյուսիսի բարի կախարդը և Գլինդան:  Այնտեղ Դորոթին ընկերացավ այս բոլոր հերոսների հետ, բացի Տոտոյից, որովհետև Տոտոն Դորոթիի շունիկն էր: Նրանք պետք է կռվեին արևմուտքի չար վհուկի հետ: Դորոթին անցավ Զմրուխտե աշխարհով, որտեղ ապրում էր մի մարդ, որը աղջկա մոտ մի բամբ ձայնով ներկայացավ և ասաց, թե ինքը մեծ Օզն է, Խրտվիլակին կնոջ դեմքով ներկայացավ, Փայտահատի համար  սարսափելի գազանի ձևով, իսկ առյուծին հրե գունդի նման ներկայացավ: Այդ մարդը ասաց, որ եթե դուք չսպանեք արևմուտքի չար վհուկին, ես ձեր ցանկությունը չեմ կարող կատարել: Աղջիկը լաց եղավ, բայց աղջիկը դույլով ջուրը երբ լցրեց վհուկի վրա, վհուկը հալվեց և ջուր դարձավ: Հետո գնացին Զմրուխտե աշխարհ,  և այնտեղ այդ մարդը ներկայացավ սովորական մարդ : Դորոթին զարմացավ, և այդ մարդը ամաչեց  և կատարեց նրանց առաջադրանքները, իսկ Դորոթիի խնդրանքը ամենաբարդն էր: Նա ուզում էր իր Կանզասի ագարակը վերադառնալ: Այդ մարդը պետք էր օդապարիկ սարքեր, որ Դորոթին գնար իր հետ  Կանզասի ագարակը: Այդ մարդը չկարողացավ, բայց մի կապուտաչյա բարի Գլինդա անունով մարդ կար: Նա հիշեցրեց Դորոթիին, եթե երեք անգամ կրունգները իրար խփի և ասի, թե նա ուր է ուզում գնալ, նրա ցանկությունը կկատարվի: Ես հասկացա, որ պետք է միշտ ընկերասեր լինել և շատ կուզենամ, որ բոլորը կարդան այս գիրքը:

Ահա այս գիրքը

thumbnail_200px-%d6%85%d5%a6%d5%ab_%d5%af%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8

Рубрика: Uncategorized

Երկրաշարժ

Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:

Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր վայրերը: