Рубрика: Uncategorized

Գինեգործություն, Ոսկերչություն, Արծաթագործություն, Տարազ

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում;

Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա­հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար­ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա­վայրերում հայտնաբերված հնձանները:

Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը:

Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու­թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ:

Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում:

Չնայած դրան, գինու չարաշա­հումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Գործնական աշխատանք

Տոնական սեղանին գինու հետ միասին տարբեր ուտելիքներ են դրվում: Որոնք են ձեր սիրելի ճաշատեսակները: Ի՞նչ ուտե­լիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին: Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:

Տետրում առանձին սյունակներով գրեք հարցերի պատաս­խանները: Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հնարավորության դեպքում օգտվեք լրացուցիչ այլ տեղեկատու աղբուրներից:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ- Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արա­րողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հա­գուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։

Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։

Ոսկերիչներն ու արծաթա­գործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն պատ­րաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր, անցյալում’ արքայական ու իշ­խանական պալատները։

Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։

Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովր­
դական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։

Image_4881

Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցեև չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։

Рубрика: Uncategorized

ամենահին գորգը եւ Հայաստանի ամենահին գորգը

Մեզ հասած  ամենահին գորգը

Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող այս արվեստի գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում եւ զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչեւ մեր ժամանակները։ Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանն արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այս տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու եւ որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։

Հայաստանի ամենահին գորգը

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով[1]: Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում:

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ[2]: Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝գրաբարյան «կապերտ» ձևով[3]:

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը[4]:

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։

Հայկական գորգարվեստը Խորհրդային շրջանում տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թվականին Ցեղասպանությունից  հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ 5:

Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։