Рубрика: Uncategorized

Հայոց լեզու

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք)
    Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
    Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
    Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ: (հորդ, հորթ)
  2. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
    Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
    Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
    Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
    Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
    Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
  3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
    Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
    Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
    Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
    Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
    Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
  4. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:  կտրել-ընդհատել
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: թաքուն-գաղտնի
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: վերջանալ-ավարտել
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: իջնել-վայրէջք
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատում: ուրախ-զվարթ
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:  ծագ-

  1. 146. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում: տղա-որդի
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիս կանոնավոր շարքերով: դրկից-հարևան
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն. դրանք խոշոր ճանճերն են: թշնամի-հակառակորդ
Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդում են մայրամուտին և գիշերը: ճանապարհորդել-շրջագայել

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերջում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կռկռալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Рубрика: Առողջագիտություն

Առողջ սնունդ

Դաս 6

Սնունդը մեր կյանքի անբաժան մասն է: Դրա միջոցով մենք ստանում ենք մեզ անրաժեշտ բոլոր օգտակար նյութերը: Սնունդը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝  սպիտակուցներ, ացխաջրեր և ճարպեր, ինչպես նաև ջրից և աղերից:

Սպիտակուցներով հարուստ են՝ միսը, կաթնամթերքը, պանիրը, ձուն, ձուկը և այլն:

Ացխաջրերով հարուստ են՝ մակառոնեղենը, հացեղենը, կարտոֆիլը և այլն:

Ճարպերով հարուստ են՝ կարագը, բուսական յուղերը և այլն:

Մեր սնունդը ծախսվում է, որպես <<շինանյութ>> և որպես <<վառելիք>>:

Քանի որ չկա մի այնպիսի ուտելիք,որը պարունակի մեզ անհարաժեշտ ամեն ինչ մեր սնունդը պետք է լինի բազմազան:

Պետք է օրը ուտել չորս հինգ անգամ չորս հինգ ժամը մեկ փոքր չափաբաժիններով:

Պետք է ուտել ռեժիմով համարյա միշտ նույն ժամերին: Ուտելիքը պետք է լավ ծամել: Ավելի դժվարամարս բաները ուտել առավոտվա կողմ մինչև ճաշ իսկ երեկոյան ընթրել թեթև:

 

 

 

Рубрика: Առողջագիտություն

Առողջագիտություն

Դաս 5

Գրիպը վիրուսային ծագման սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ: Այն կարող է դրսևորվել եզակի դեպքերի, համաճարակների և պանդեմիաների ձևով: Առավել տարածված են գրիպի Ա, Բ, Ց տեսակները: Գրիպի վիրուսը ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչի հետևանքով առաջանում են նոր ենթատեսակներ:
Հիվանդության ախտանաիշներն են
ա.գլխացավ
բ. մկանացավ
գ. ջերմություն, ընդհուպ մինև 38 աստիճան
դ.հազ
ե.թուլություն
զ.հարբուխ կամ քթի խցանում
է. Հեղձուկ
ը. Երբեմն քթից արյունահոսություն
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից
Կանոն 1. Լվացվել
ա .Ձեռքերը հաճախակի լվանալ օճառով կամ հոսող ջրով, եթե չկա նման հարմարություն, ապա օգտագործել սպիրտ պարունակող կամ ախտահանող որևէ միջոց:
բ. Առարկաների մակերեսը լվանալ և ախտահանել կենցաղային լվացող միջոցների կիրառմամբ:
Կանոն 2. Պահպանել տարածություն և ճիշտ վարվելակերպ
ա. Խուսափել հիվանդ մարդկանց հետ մոտ շփումից
բ. Հազալիս ու փռշտալիս բերանը և քիթը փակել անձեռոցիկով:
գ.Խուսափել ձեռքերով աչքերին քթին և բերանին դիպչելուց, քանի որ գրիպի վիրուսը տարածվում է այս ուղիներով ևս:
Կանոն 3. Իրազեկվել
ա. Գրպի վերաբերյալ իրազեկվել և տեղեկացնել ուրիշներին:
բ.Վարել առողջ ապրելակերպ, լիարժեք քնել ,սպիտակուցներով, հանքային աղերով, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել:
գ.Հետևել գրիպի վերաբերյալ բժիշկների խուրհուրդներին և հայտարարություններին:
Ի՞նչ անել, եթե ձեզ մոտ առկա են գրիպի ախտանշաններ
ա.Մնալ տանը և անհապաղ հրավիրել բժիշկ
բ.Հետևել բժիշկի խորհուրդներին, կատարել նրա նշանակումները, պահպանել անկողնային ռեժիմ և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ
գ.Փռշտալիս կամ հազալիս բերանը և քիթը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով
դ. Հազալուց և փռշտալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով և օճառով: