Рубрика: Uncategorized

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերր միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերր գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ’ Բայկալր, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րր փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակր, Արմաղանր :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրր, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերր նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանր: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակր Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերր ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճր:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ’ Կասպից ե Արալյան լճերր, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

  1. Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Լճերր միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Օրինակ

Բայկալր,  Արմաղանր, Պարզ, տեկտոնահրաբխային-Սևանն:

  1. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

  1. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Рубрика: Uncategorized

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

 

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

 

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

 

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է լինել կույր, քան հիմար:

  1. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

կոյր մտոք-խելացի

  1. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո մարդը կարող է սրտով կոյր լինել, իսկ դա նշանակում է վատ մարդ լինել:

  1. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

լավ է կույր լինես քան տգետ, լավ է չտեսնես քան անխելք լինես, լավ է ոչինչ չտեսնես քան հիմմար լինես:

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Լավ է կույր լինես քան տգետ, լավ է չտեսնես քան անխելք լինես, լավ է ոչինչ չտեսնես քան հիմմար լինես:

Рубрика: Uncategorized

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժո­ղովրդի ազգային մեծ բանաստեղծն է:

Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»: Նա ծնվել է 1869 թ.

Լոռու Դսեղ գյուղում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույց­ներ ու հեքիաթներ, քառյակներ, պատ­մվածքներ, ակնարկներ և այլն:

Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի: Քանի որ նա գրել է և մեծերի, և փոքրերի համար, նրա ստեղ­ծագործությունները հայ մարդուն ուղեկ­ցում են իր ամբողջ կյանքի ընթացքում:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

Պարույր Սևակ

Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ էր: Նա իրենն էր համարում հայրենիքի և վիշտը, և ուրախությունը: Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից: Նա ներկայացնում է իրենց այցելությունը Անի: «Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին,- գրում է Իսահակյանը,- Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը’ հայացքը շարունակ պարիսպներին: Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր’ արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր’ անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամար­ներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի երաժշտություն էր լսու՝’ ոչ սովորական, ոչ այս աշխարհից։

….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա։ Միթե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

Рубрика: Ռուսերեն

Неожиданно подходит к ним незнакомый прекрасный юноша и говорит:

— Добрый вечер! Я странник. Не приютите ли вы меня на ночь?

— Почему не приютить, братец-странник! Гость богом послан. Только в эту ночь останавливаться у нас опасно. Взяли мы у Чудовища корову с уговором три года кормиться ее молоком. Чудовище поставило условие: через три года оно явится и задаст нам вопросы. Сумеем ответить — корова наша, нет — сами станем его пленниками. Сегодня срок кончился, ночью оно придет, а мы и не знаем, как ему отвечать будем. Что бы Чудовище с нами ни сделало, поделом нам. А вот как бы ты не пострадал!

— Не беда! Что будет с вами, то и со мной, — отвечает странник.

Согласились с ним хозяева. Гость остался. В полночь раздался сильный стук в дверь.

— Кто там?

— Чудовище! Явился я, отвечайте на вопросы!

Где уж тут отвечать! От ужаса и у жены отнялся язык и у мужа. Так оба и застыли на месте

— Не бойтесь, я буду отвечать за вас! — говорит юноша-гость и бросается к двери.

— Я здесь, — слышится за дверью голос Чудовища.

— Я тоже здесь, — отвечает ему гость.

— Ты откуда?

— С того берега моря.

— На чем приехал?

— Оседлал хромого комара, сел верхом и приехал!

— Значит, море было маленькое?

— Какое там маленькое! Орлу не перелететь его.

— Значит, орел — птенец?

— Какой там птенец! Тень от его крыльев покрывает город!

— Значит, город очень маленький?

— Какой там маленький! Зайцу не перебежать его.

— Значит, заяц крошечный?

— Какой там крошечный! Из его шкуры можно выкроить тулуп, шапку да пару рукавиц в придачу.

— Значит, носить их будет карлик?

— Какой там карлик! Посади ему на колено петуха — кукареку не услышит.

— Значит, он глухой?

— Какой там глухой! Он слышит, как олень в горах траву щиплет.

Растерялось Чудовище: чует оно, что там, за дверью, есть какая-то мудрая сила — смелая и непобедимая. Не знает Чудовище, что еще сказать, тихо отступает и исчезает в ночной тьме.

Муж и жена избавились от напасти, радуются, ликуют.

Вскоре занялась заря. Юноша-гость начинает прощаться.

— Нет-нет, не пустим! — загородили ему дорогу муж и жена. — Ты спас нам жизнь — скажи, чем отблагодарить тебя?

— Не за что благодарить, мне идти надо.

— Ну, хоть имя свое назови. Если не сумеем отблагодарить — так будем знать, кого благословлять.

— Сотвори добро и хоть в воду его кинь — оно не пропадет. Я та самая говорящая рыбка, которую ты пощадил, — ответил незнакомец и исчез.

А муж и жена остались в радостном изумлении.

Рубрика: Uncategorized

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Рубрика: Uncategorized

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

  • եծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Рубрика: Uncategorized

Վահագնի ծնունդը

Երկնէր երկին,

երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի,

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

(Ապա թէ) Բոց ունէր մորուս,

Եւ աչկունքն էին արեգակունք:

Рубрика: Uncategorized

Ինքնաստուգում մայրենիից

  1. Կարդա Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը /էջ 28/:
  2. Տեքստից դուրս գրիր հատուկ գոյականները:

Լոռի, Դսեղ, Տեր Թադևոս, Սոնա, Քյորօղլին, Քյարամը:

  1. Դուրս գրիր գոյականները` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը:

Մանկություն-գոյական, եզակի թիվ, հասարակ, ուղղական հոլով , որոշյալ, իր:

Սարեր-գոյական, հոգնակի թիվ, իր, հասարակ, անորոշ առում , ուղղական հոլով:

Իմ մանկությունը անց եմ կացրել մեր սարերում:

  1. Ինչպիսի՞  նախադասություն է: Ընդարձակիր նախադասությունը: Իսկ հիմա` դարձրու բարդ նախադասություն:

Հայրս մարդասեր էր:

Հայրս` Տեր Թադևոսը, մարդասեր էր:

Հայրս մարդասեր էր, որովհետև նա շատ ազնիվ մարդ էր:

  1. Երգ, արև բառերով կազմիր`

ա. Ածանցավոր բառեր,

երգ-աներգ

արև- անարև

բ. Բառաձևեր:

երգ- երգից, երգին, երգով, երգում:

արև-արևով, արևից, արևին, արևում:

  1. Դուրս գրիր հոգնակի թվով գոյականներ՝ը դարձնելով եզակի թիվ:

Տոհմեր-տոհմ

Ավանդույթներ-ավանդույթ

Հիշատակարաններ-հիշատկարան

Իրիկուններ- իրիկուն

Հոգսեր-հոգս

Ծնողներ-ծնող

 

 

 

 

Рубрика: Uncategorized

Ինքնաստուգում մայրենիից

1. Կարդա Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը /էջ 28/:

2. Տեքստից դուրս գրիր հատուկ գոյականները:

Լոռի, Դսեղ, Տեր Թադևոս, Սոնա, Քյորօղլին, Քյարամը:

3. Դուրս գրիր գոյականները` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը:

Մանկություն-գոյական, եզակի թիվ, հասարակ, ուղղական հոլով , որոշյալ, իր:

Սարեր-գոյական, հոգնակի թիվ, իր, հասարակ, անորոշ առում , ուղղական հոլով:

Իմ մանկությունը անց եմ կացրել մեր սարերում:

4. Ինչպիսի՞ նախադասություն է: Ընդարձակիր նախադասությունը: Իսկ հիմա` դարձրու բարդ նախադասություն:

Հայրս մարդասեր էր:

Հայրս Տեր Թադևոսը մարդասեր էր:

Հայրս մարդասեր էր, որովհետև նա շատ ազնիվ մարդ էր:

5. Երգ, արև բառերով կազմիր`

ա. Ածանցավոր բառեր,

երգ-աներգ

արև- անարև

բ. Բառաձևեր:

երգ- երգից, երգին, երգով, երգում:

արև-արևով, արևից, արևին, արևում:

6. Դուրս գրիր հոգնակի թվով գոյականներ՝ը դարձնելով եզակի թիվ:

Տոհմեր-տոհմ

Ավանդույթներ-ավանդույթ

Հիշատակարաններ-հիշատկարան

Իրիկուններ- իրիկուն

Հոգսեր-հոգս

Ծնողներ-ծնող