Рубрика: Uncategorized

Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Վախթանգ Անանյան`

«Որսորդական պատմվածքներ» շարքից` Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Է՜յ հին ծանոթներ,

Է՜յ կանաչ սարեր …

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն է տիրում, նա իջնում է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։ Այժմ էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։ Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։ 2 Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն, ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։ Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։ Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես… Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։ Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։ Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։ Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։ Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։ Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։ Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։ Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը 3 պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։ Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա-զգում մոտալուտ որսի բերկրանքը։ Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։ Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

  • Կարդալ
  • Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած ամենագեղեցիկ բառակապակցությունները:

 

  • Փորձիր գտնել սխալները և ուղղիր` հեվիհեվ, հեվալ:

հեվիհեվ-հևիհև

հեվալ-հևալ

  • Գտիր հոմանիշները                                                                                                                  Ամբարել-մթերել                                                                                                                        ավյուն-եռանդ
  • լազուր-երկնագույն
  • զեփյուռ-քամի
  • հինավուրց-հնօրյա,հնամենի,հին
  • Բացատիր հետևյալ բառերը` անապական, ծմակ:

անապական-Չապականված,մաքուր

ծմակ-անտառ

  • Ուշադրություն դարձրու հետևյալ բառերի ուղղագրությանը.Բարձրաբերձ ժայռեր, Չաթին Դաղի բարձունք, բնության անդորր, ոսկեզօծ բեհեզ: Կազմիր նախադասություններ նշված բառերով:

Սևանա լիճը պատված է բարձրաբերձ ժայռերով:

Չաթին Դաղի բարձունքը գտնվում է Դսեղ գյուղում:

Դիլիջանում անտառում զբոսնելիս վայելում էի բնության անդորրը:

Միջին դարերում հայ աղջիկները ոսեկօծ բեհեզով ասեղնագործում էին իրենց զգեստները:

  • Գտիր փթթել և փտել բառերի տարբերությունը /բացատրիր այդ բառերը/:

 

փթթել-Փարթամորեն աճել:

փտել-Լխկելով փչանալ:

 

 

Рубрика: Uncategorized

Ածականներ

սովորական-որակական

ամենաանսովոր-որակական գերադրական

երիտասարդ-որակական դրական

զարմանալի-որակական դրական

գեղեցիկ-որակական դրական

դժվար-որակական դրական

մեծ-որակական դրական

ուրախ-որակական դրական

կապույտ-որակական դրական

հիասքանչ-որակական դրական

համարձակ-որակական դրական

 

Рубрика: Uncategorized

Խնդիրներ սլաքավոր ժամացույցի վերաբերյալ:

 

ժամ

  1. Ժամը քանի՞սն է ցույց տալիս նկարում պատկերված ժամացույցը:

6:8 կամ 18:8

  1. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիսժամը 8:25:

փոքր սլաքը ութի վրա կգա, իսկ մեծ սլաքը հինգի վրա:

  1. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիսժամը 18:35:

փոքր սլաքը կգա վեցի վրա իսկ մեծ սլաքը յոթի վրա:ւ

  1. Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:

4-ին 20 պակաս

  1. Ժամը 14:40 –ին ժամերի սլաքը ո՞ր թվին է ամենամոտիկը:

3-ին:

  1. Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:

4-ին

  1. Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:

20:33

  1. Ժամը 17:27 է: Ութսունվեց րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:

 

  1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:

 

  1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից: