Рубрика: Uncategorized

Բույսերի խնամք

Մենք այս երեքշաբթի գնացել ենք տիկին Շողիկի մոտ: Այնտեղ կար լիքը ծաղիկներ, խամյակներ: Մի փոքր սիրեցինք խամյակներին հետո իջանք բակ կտավհատի և իպոմեայի սերմեր հավաքեցինք , հետո բարձրացանք վերև ես ու Գայանեն մի փոքր ծաղիկներին նկարեցինք, մի փոքր խամյակներին սիրեցինք և վերադարձանք դպրոց:)))

 

Рубрика: Uncategorized

Վախթանգ Անանյան «Որսորդի դատաստանը » — 2

Զորամասը կռվով աոաջ էր գնում։

Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։ Մեկը ձյան մեջ արյունտալով քարշ էր գալիս դեպի գյուղի ծայրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։

Որսկանը մոտ գնաց։

Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։

Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։

Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գոռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքնէր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։

Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։

Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։

— Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդսուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։

Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։

Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։

«Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեցհետզհետե իջնել։

«Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեց։

Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլդուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…

«Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։

— Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։

Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակնու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։

Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։

«Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ուիր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։

«Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն… Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էրգազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։

Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։

Տանից մի ծեր կին դուրս եկավ։

Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։

Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքըտեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանըտակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։

Լոռեցին հասկացավ։

Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի… յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի

Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։

Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։Քարե ցանկապատի տակ կարմիր բանակայինները շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որսկան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։

Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դումդում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդփամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենցդրա համար էլ Լոռուց բերել էր հետը

Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։

«Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։

Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։

«Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։

Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։ Ահա բոց էժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։

Պա՛հ, ես ձեր անօրեն…— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։

Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներկինըջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։

Էս ի՞նչ էր, այտա…

Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։

Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվլոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց պայուսակից,տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.

Նամա ՜րդ…

Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…

— Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնելանհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հոմանիշները  դողալ,հուզմունք, անհոգի, վիրավոր:

դողալ-Ցնցվել

հուզմունք-Ալեկոծություն

անհոգի-Անխիղճ

վիրավոր-Զինահար

 

2. Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած բառակապակցությունները:

 

 

 

 

 

 

 

Рубрика: Uncategorized

20.03.2017թ. Պարապմունք 14.

Բանավոր հաշվարկ:

1.
Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

5ժամ առաջ է Սարգիսն աթնացել:

2.
40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։

12:10
3.
Վեց ու կես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո:
Հիմա ժամը քանի՞սն է:
9:30
4.
էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս `15:51 ր, այսինքն` երկու տարբեր թվանշաններ, մեկ և հինգ։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն թվանշանները, օրինակ` 11:11ր:
1անգամ:

5.Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:

6անգամ
6.
Ժամը  6:15ր է: Այդ պահից սկսած ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ նույն  արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ:  Ի՞նչ ժամ  ցույց կտա ժամացույցը 45 ր հետո::
5:30
7.
Ամեն օր Մարիամը գրառում է տվյալ օրվա ամսաթիվն ու ամիսը և գումարում այդ գրառման թվանշանները: Օրինակ՝ մարտի 26-ը նա գրառում է որպես 26.03 և հաշվում՝ 2+6+0+3=11: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որ Մարիամը կստանա տարվա ընթացքում:

2+9+1+2=14