Рубрика: Uncategorized

Հրազդան գետ

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Рубрика: Ճամբար

Եռօրյա ճամբար դեպի Լոռի

Առաջին օր

Առաջին օրը մենք հավաքվեցինք Նոր դպրոցում շարժվեցինք ու գնացինք Լոռի ճանապարհին տեսանք Ստեփանավանի լանջերը և թունելը:Թունելը տևեց 2րոպե 26վարկյան;Երբ հասանք վառարանը վառեցինք ուղիղ եթեր արեցինք ու գաացինք քնելու:

Երկրորդ օր

Երկրորդ օրը մենք արթնացանք մարզանք արեցինք, և  գնացինք Սանահին :  Ընկեր Իվետան մեզ բան պատմեց, որ եղել են հայր և որդի ու նրանք տարբեր ձևերով էին ուզում կառուցել Սանահինը: Հհայրը կառուցեց Սանահինը, իսկ մի քանի տարի հետո որդին Հաղպատը: Սանահինի անունը այդպես է կոչվում, որովհետև Հաղպատից հին է այսինքն սա նրանից հին է: Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և գնացինք առաջին ինքնաթիռի գծագրի մոտ: Մենք գնացինք Ալավերդի և երեխաների հետ ծանոթացանք տղաները խաղացին ֆուտբոլ,իսկ աղջիկները և տղաները գործնագործ: Մենք հետո գնացինք մի տեղ համեղ ուտելիքներ ուտելու: Հետո տանը խաղացինք մածուն կերանք և գնացինք քնելու:

 

 

 

Երրորդ օր

Երրորդ օրը մենք արթնացանք հավաքվեցինք նախաճաշեցինք: Գնացինք Ախթալայի եկեղեցին և ամրոցը: Եկեղեցու մեջ որմնանկարներ կային: Մենք <<Հար մեր>>-ը արտասանեցինք երգեցինք մոմ վառեցինք և գնացինք Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց: Ծանոթացանք երեխաների հետ մտանք սենյակներ այնտեղ մեզ պատմեցին, որ Ախթալան երկու ձևով է կառուցվել:

Որոշ աղբյուրների առաջացել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Գյուղում շատ էին սպիտակ մանր ծաղիկները Լենկ թեմուրը դա տեսնելով ասել է ախթալա — սպիտակ ծաղիկների բացատ: Լենկ Թեմուրի արշավանքների մասին է վկայում գյուղի մոտակա բարձունքում գտնվող Լենկ Թեմուրի ամրոցը: Ներկայումս էլ սպիտակ ծաղիկները շատ էին…

Ախթալա — շատ աղոթարաններ ունեցող վայր: Գյուղում կար մոտ յոթ աղոթատեղի՝ վանք, եկեցեղի, մատուռ:

Ճանապարհին հաց կերանք և գնացինք տուն:

 

 

Это слайд-шоу требует JavaScript.