Рубрика: Uncategorized

Քի՜չ էլ, քի՜չ էլ:

Քի՜չ էլ, քի՜չ էլ: Հեքիաթ

Մեկ աղքատ մարդ մի որդի ուներ մինուճար՝ Քաջիկ անունով։ Քաջիկը շատ սրամիտ էր և շատ խելոք, միայն թե՝ շատ դյուրագրգիռ էր և շուտ բարկացող։

Նա չէր վերցնում ո՛չ մի դառը խոսք, ո՛չ մի կոպիտ վարմունք, և այս պատճառով էլ՝ ոչ մի վարպետի մոտ երկար չէր մնում մի արհեստ սովորելու համար։ Հայրը մի վարպետից մյուսի մոտ էր տանում, մի արհեստից հանում, մյուս արհեստի էր տալիս, բայց որովհետև բոլոր արհեստավորներն էլ միատեսակ կոպիտ վարվեցողություն ունեին, այդ պատճառով էլ Քաջիկը ոչ մեկի մոտ երկար չէր մնում։

Մեկ օր էլ հայրն ասաց.

— Ես որտե՞ղ գտնեմ քեզ համար այնպիսի վարպետ, որ քո բնությանդ հարմար լինի։ Մեր աշխարհի օրենքն այնպես է, որ վարպետը պետք է աշակերտին խրատե, հանդիմանե, ծեծե, որ նա մարդ դառնա։

— Այդ շատ լավ ես ասում, հա՛յր,— պատասխանեց Քաջիկը,— բայց ի՞նչ անեմ, ես չեմ կարողանում վերցնել։ Երբ որ ինձ հետ մարդավարի չեն վարվում, գլուխս շշմում է, աչքերս մթնում, էլ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում։ Իմ կոպիտ վարպետներս կարծում են, թե ես գիտությամբ եմ կուրանում ու խլանում, և ավելի են բարկանում ու ավելի ծեծում,— այս ասաց Քաջիկը և սկսեց լաց լինիլ։

Հայրը խելոք մարդ էր. գիտեր, որ Քաջիկի ասածն ուղիղ է, բայց ի՞նչ աներ խեղճը, կոպիտ վարպետներին բարեկրթել չէր կարող, մնացել էր տարակուսած և չգիտեր ո՛ւր տաներ յուր որդին։ Վերջը մտածեց, որ տանե մի ուրիշ քաղաք, գուցե կարողանա յուր որդու բնությանը հարմար մի վարպետ գտնել։ Այսպես մտածելուց հետո հայր ու որդի վճռեցին, պատրաստություն տեսան և ճանապարհ ընկան դեպի մի ուրիշ քաղաք։ Շատ գնացին թե քիչ, Աստված գիտե, մինչև հասան մի աղբյուրի, նստեցան աղբյուրի մոտ, որ ճաշեն, հանգստանան և հետո շարունակեն իրանց ճամփան։ Մի փոքր որ հանգստացան՝ հայրը բերանքսիվայր ընկավ աղբյուրի վրա, մի կուշտ խմեց և ասաց.

— Ուխա՜յ…

Այս խոսքի վրա հանկարծ մի մարդ դուրս եկավ աղբյուրից՝ երկար հասակով ու մորուքով, և ասաց.

— Ե՛ս եմ Ուխայը, ի՞նչ եք ուզում ինձանից։

Այս որ տեսան, հայր ու որդի մնացին իրար երեսի մտիկ տալիս, զարմացան, ապշեցան և չիմացան՝ ինչ պատասխան տան։ Վերջը հայրն ասաց.

— Ուխա՛յ ապեր, մենք քեզ չկանչեցինք և ոչինչ չենք ուզում քեզանից։ Մենք ճանապարհորդ ենք. սա իմ որդին է, տանում եմ մի վարպետի տամ, որ մի արհեստ սովորի։

Ուխայն ասաց.

— Տուր ի՛նձ, ես դրան լավ արհեստ կսովորեցնեմ և լավ կպահեմ։ Ես գիտեմ դրա բնությունը, դա ամեն մարդու մոտ չի կենալ, ամեն արհեստ չի սովորիլ, բայց ինձ մոտ կմնա։

Հայրը չիմացավ՝ ինչ պատասխան տար խորհրդավոր Ուխային, որովհետև կարծում էր, թե գուցե նա մարդ չէ, այլ՝ սատանա է կամ հրեշտակ, բայց Քաջիկն ասաց.

— Հա՛յր, ես կերթամ նրա մոտ, երևում է, որ սա մի հնարագետ մարդ պիտի լինի, ես սրա արհեստը կսովորեմ։

Հայրն ասաց.

— Թող քո կամքը լինի։— Եվ որդին տվավ Ուխայ ապորը։

Ուխայ ապերը մի քսակ ոսկի տվավ հորը և ասաց.

— Մի տարուց հետո կգաս էլի այս աղբյուրի մոտ, կխմես և կասես՝ ուխա՜յ, ես էլի դուրս կգամ և քո որդին քեզ կհանձնեմ։

Այս ասելուց հետո Քաջիկի ձեռքից բռնեց և անհայտացավ աղբյուրի մեջ…

2

Ուխայը մի ճարպիկ ձեռնածու էր, այսինքն՝ աչքակապ, ֆոկուսնիկ, և միևնույն ժամանակ մի չլսված ու չտեսնված կախարդ։ Նրա բնակարանը մի առանձնացած տեղ էր. երկրի երեսի՞ն էր արդյոք, թե՞ գետնի տակին՝ հայտնի չէ, և այնքան հրաշալի մի շենք էր, որ լեզվով պատմել չի լինիլ։ Բոլոր պատերը, սյուները, հատակը, առաստաղը, վերնածածկը, գավիթը, պարիսպը, մի խոսքով՝ ամբողջ շինությունը յուր բոլոր մասներով շինված էր արծաթից, ոսկուց, ադամանդից, յաղութից, զումրուխտից և ամեն գույնի գոհարներից ու անգին քարերից, և շինված էր այնպիսի վարպետությամբ ու ճաշակով, որ արեգակի ճառագայթները վրան ընկնելով՝ ամբողջ տունը ամեն մի րոպեից հետո մի նոր ձև, մի նոր պատկեր էր ստանում, որ մարդ նայելիս չձանձրանա, չկշտանա։ Նա ուներ և ընդարձակ այգի՝ ամեն տեսակ ծառ ու ծաղկով զարդարված, միշտ փթթած, միշտ դալար՝ թե՛ ամառ և թե՛ ձմեռ, բայց ո՛չ մի խոտ, ո՛չ մի թուփ, ո՛չ մի ծառ կամ ծաղիկ բուսեղեն չէր, իսկական, բնական բույս չէր, այլ՝ ով գիտե ինչից էին շինված և ինչպես։ Ավազաններ կային տեղ-տեղ՝ հրաշալի ավազաններ, մարջանից շինած խողովակներով և մարմարիոնից շինած հյուրիների չքնաղ անդրիներով, որոնց գլուխների վրա դրած ոսկե սափորներից ականակիտ շատրվանները մինչև հիսուն կանգուն վեր էին խփում և ցնցողնած վայր թափվում՝ ծիածանի բոլոր գույներովը զարդարված։ Բայց… ջուր չէր այդ թափվածը, այլ՝ ով գիտե, գուցե ադամանդի, այսինքն՝ բրիլիանտի ու ալմաստի հալվածք էր կամ մի այլ զարմանալի հեղուկ։

Թռչուններ կային տեսակ-տեսակ, ամեն ցեղի և ամեն գույնի, որոնք թևերը շարժելով երգում էին հազար ձայնով, բայց… չէին թռչում, որովհետև նրանց թևերը փետուրից չէին, նրանք իսկական թռչուններ չէին, բայց այնպես էին շինված, որ մի մեղմ հով փչելիս՝ նրանց մեջ սարքած մեքենան շարժել էր տալիս նրանց թևերը, և նրանց կտուցից դուրս էր գալիս մի զմայլելի երգ, և թեպետ ամեն մեկը մի ջոկ ձայնով ու եղանակով էր երգում, բայց բոլորի ձայնը մեկտեղ խառնվելով մի զարմանալի ներդաշնակություն էր հառաջ գալիս, դառնում էր մի սքանչելի մեղեդի, որ մարդ լսելուց չէր կշտանում։ Այդ մեղեդին յուր եղանակը փոխում էր փչած քամու կամ հովի փոխվելու հետ…

Այսպես Ուխայը ամեն ինչ ուներ, բայց բոլորն էլ ճարտարության գործ էր և ո՛չ բնության։ Մի կին ուներ միայն, որ ճշմարիտ, իսկական կին էր, շատ գեղեցիկ ու խելոք, և հմուտ՝ յուր մարդու բոլոր գիտությանը և արվեստին։ Նրանք չունեին ո՛չ խոհանոց, ո՛չ խոհարար և ո՛չ ծառա։ Ճաշելու ժամանակ սեղան էին նստում և ինչ որ ուզում էին՝ իսկույն դրվում էր սեղանի վրա ոսկեղեն ամաններով։ Քաջիկը ո՛չ տեսած և ո՛չ լսած էր. այնպիսի՜ համադամ կերակուրներ կային։ Եթե նրա սիրտը երբեմն յուր թանապուրն էր ուզում կամ մախոխը՝ իսկույն դրվում էր նրա առաջին։ Երբ որ ծարավում էին՝ վերցնում էին դատարկ բաժակը, և նա իսկույն լցվում էր պարզ ու զովարար ջրով։ Հագնել էին ուզում, իսկույն պատրաստ էր լինում հագուստը՝ ինչ ձևի և ինչ կտորից որ ուզենային։ Եվ այսպես ամեն ցանկություն, ամեն փափագ կատարվում էր իսկույնևեթ։ Քաջիկին սկզբում շատ տարօրինակ էր թվում այս ամենը, բայց հետզհետե ընտելացավ և հաշտվեցավ այս զարմանալի վիճակի հետ։

Այսպես մի քանի օր որ անցավ՝ Ուխայն ասաց Քաջիկին.

— Տե՛ս, ահա մենք որդի չունինք, եթե դու լավ սովորես իմ արհեստը, ես քեզ կորդեգրեմ, դու կդառնաս իմ որդին և կպահպանես ինձ ու իմ կնոջը մեր ծերության ժամանակ։

Այս հույսով Ուխայն սկսեց սովորեցնել Քաջիկին յուր կախարդության արհեստը։ Նա սովորեցնում էր կերպարանափոխվելու հնարքը, թե ինչպե՛ս պետք է մարդ յուր ուզած բանը դառնա, օրինակ՝ ձի, թռչուն, քար, ծառ և ուրիշ բան, ինչ որ ուզենա։

Ամեն մի ջոկ բան դառնալու համար մի ջոկ ասելիք կար, այն ասելիքը որ սովորեր և ասեր՝ իսկույն կդառնար յուր ուզած բանը։

Քաջիկն սկսեց սովորել և վարժության համար ինչ ասես դառնում էր. ձի էր դառնում և չափ ընկնում դեսուդեն. մուկն էր դառնում, ծակուծուկ մտնում. կատու էր դառնում, մլավում. շուն էր դառնում, հաչում. թռչուն էր դառնում, թռչում. ծառ էր դառնում, ճղները տարածում դեսուդեն. քար էր դառնում, մի տեղ ցցվում կամ վայր ընկնում. դերվիշ էր դառնում և չանաղը ձեռքն առած երգում, փայ ուզում, աշըղ էր դառնում, սազ ածում և խաղ ասում կամ մի նոր մարաքա սարքում…

Ուխայի կինն ավելի շատ բան էր սովորեցնում Քաջիկին և շատ սիրում էր նրան։ Նա սկսեց այնպիսի բաներ էլ սովորեցնել, որ մարդուն հաճելի չէր։ Թեպետ այդ բաները նա ծածուկ էր սովորեցնում, բայց սատանա և խորամանկ Ուխայից ի՞նչ կծածկվեր։ Ուխայն ամեն գաղտնիք չէր ուզում հայտնել Քաջիկին, այդ բանը դեռ վաղ էր համարում, չէր ուզում յուր հացը բոլորովին կտրել և տալ ուրիշին։ Երբ որ գլխի ընկավ, որ Քաջիկն ավելի է հառաջ գնացել, քան թե պետք էր, սկսեց խեթ աչքով նայել նրա վրա, և վերջը բանը մինչև այնտեղը հասավ, որ ուզեց սպանել նրան։

Բայց կինն էլ պակաս խորամանկ չէր։ Նա էլ, երբ որ իմացավ մարդու միտքը՝ ուզեց ազատել Քաջիկին, և ասաց նրան, որ խելագար ձևանա և այնպես ցույց տա, որ իբր թե էլ ոչինչ չի կարողանում սովորել, և ինչ որ սովորել է, բոլորն էլ մոռացել է։

Քաջիկը ձևացրեց իրան իբրև խելագար՝ յուր սովորած արվեստի բոլոր ճարտարությամբ, դեղնեց, սփրթնեց և սկսեց խենթ ու խելառ ինչ ասես դուրս տալ գլխիցը և այնպիսի վտանգավոր բաներ անել, որ միայն խելագարը և գլխից ձեռք վերցրած մարդը կաներ։

— Խե՜ղճ տղա,— ասաց մեկ օր էլ կինը մարդուն,— շատ բան սովորելուց գժվեցավ… Խորամանկ Ուխայը հեշտ և շուտ խաբվող չէր։ Նա ամեն հնար գործ դրավ, որ իմանա, թե արդյոք Քաջիկն ստո՞ւյգ խելագար է, թե՞ ձևանում է միայն, բայց ի վերջո բոլորովին համոզվեցավ, որ Քաջիկի խելագարության մեջ ոչինչ կեղծիք չկա…

Հենց այդ ժամանակները Քաջիկի հայրը եկավ աղբյուրից խմեց, ուխա՜յ ասաց։ Ուխայն իմացավ և իսկույն Քաջիկին տարավ տվավ հորը և ասաց.

— Որդիդ հիվանդացավ, և ինչ որ սովորել էր, մոռացավ։ Տար տուն, երբ որ լավանա՝ էլի՛ բեր ինձ մոտ։— Այս ասելուց հետո նրան մի քսակ ոսկի տվավ և ինքն անհայտացավ։

3

Ուխայը չասաց, թե՝ քո որդին խելագարվել է, և լավ էր, որ չասաց. եթե ասեր՝ շատ վատ կլիներ Քաջիկի համար, նա այնուհետև ինչ խելոք բան էլ որ աներ, հորը խենթություն պիտի թվար։

Ճանապարհին հայրն սկսեց հանդիմանել որդուն և ասել, որ նա կարողանալու չէ մարդ դառնալ։

— Մարդ որ չդառնամ,— պատասխանեց որդին,— մի՞թե մի ուրիշ կենդանի էլ չեմ կարող դառնալ, օրինակ՝ ձի, էշ, ուղտ…

— Ի՞նչ ասել կուզի որ կարող ես. ի՞նչ կա ավելի հեշտ, քան թե էշ դառնալը, դժվարը միայն մարդ դառնալն է…

— Այդպես չէ, հա՛յր, մարդ դառնալու համար ոչինչ դժվարություն չկա. մենք մարդ ենք ու մարդ, էլ ի՞նչ հարկ կա մարդ դառնալ, բայց ուրիշ բան է, եթե մարդը կարողանա էշ դառնալ, ձի դառնալ, քար դառնալ, ծառ դառնալ…

— Այդպես չէ, որդի՛, ով որ օրինավոր մարդ չէ, նա մի որևիցե կենդանու է նման․ հապա չե՞ս լսել, որ ասում ենք՝ այսինչ մարդը հիմար էշ է, փլանը կոպիտ արջ է, փստանը անզգա խոզ է, այսինչը խաբեբա աղվես է, այնինչը գիժ գոմեշ է, Մարկոսը մի խորամանկ օձ է, Կիրակոսը վախկոտ նապաստակ է, Մաթոսը մի կատաղած շուն է…

— Ո՛չ, հայրի՛կ, ես ուրիշ բան եմ ասում, դու՝ ուրիշ։ Ախր, ես ուսում եմ առել, շատ բան եմ սովորել, դու իմ ասածը, իմ լեզուն չես կարող հասկանալ։

— Ինչո՞ւ չեմ հասկանալ, որդի՛, եթե մարդավարի խոսես։ Ես ասում եմ՝ մարդ դառնալն է դժվար, դու ասում ես՝ էշ դառնալն է դժվար, այստեղ ի՞նչ կա չհասկանալու, այդ ի՞նչ ուսում է…

— Այս այն ուսումն է, որ ես կարող եմ ուղտ դառնալ, բայց դու չես կարող…

— Աստված մի՛ արասցե, ես չեմ ուզիլ ուղտ դառնալ։ Ինչո՞ւ մարդ դառնալը թողած՝ ուղտ դառնալը սովորեցիր, մի՞թե մեզանում քիչ ուղտեր կան… Ով որ լսի, մեզ ի՞նչ կասի, չի՞ ասիլ՝ փլանը յուր տղին տարել է տվել ուսումի, որ մարդ դառնա, բայց նա ուղտ է դառել…

Այսպես հայր ու որդի վիճելով շարունակեցին իրանց ճանապարհը, մինչև հասան մի մացառուտ տեղ։ Այնտեղ Քաջիկը ետ ընկավ և, մի թուփի քամակ անցնելով՝ դառավ մի եղնիկ և վազելով գնաց հոր առաջը։ Հայրն ուզեց բռնել, չկարողացավ։ Եղնիկը չէր փախչում, այլ մինչև անգամ բռնել էր տալիս և մեկ էլ հանկարծ դուրս պրծնում։ Հայրը կանչեց Քաջիկին, որ հասնի օգնե, բայց Քաջիկը չերևաց, մինչև եղնիկը փախավ ընկավ մացառուտը, նոր այնտեղից դուրս եկավ Քաջիկը։ Հայրը բարկացավ որդու վրա, թե՝ ինչո՞ւ շուտ չեկավ և սիրուն եղնիկը ձեռքից փախցնել տվավ։ Քաջիկը ծիծաղեց միայն և ոչինչ չասաց, մի քիչ որ առաջ գնացին, նա էլի ետ մնաց, դառավ մի ձիու քուռակ և գնաց հոր առաջին կանգնեց։ Հայրն ուզեց բռնել, բայց քուռակը բռնել չէր տալիս։ Կանչեց որդուն, որդին չերևաց, մինչև քուռակը փախավ, անհայտացավ, նոր երևաց որդին, բայց ուշ էր։ Հայրը դարձյալ հանդիմանեց որդուն, թե՝ ինչո՞ւ ուշացավ, և սկսեց պատմել, թե ինչքա՜ն գեղեցիկ էր քուռակը, կասեիր մի քաշած պատկեր էր, և անպատճառ մի հրեղեն կամ ծովաձիու քուռակ էր։

Այսպես, մինչև տուն հասնելը որդին շատ չարչարեց հորը՝ զանազան բաներ դառնալով։ Հենց որ հայրը հոգնում էր և ուզում էր նստել՝ Քաջիկը մի առիթ էր գտնում, ծածկվում և, ծածուկ մի բան դառնալով՝ հոր առաջն ընկնում վազում, հայրն ընկնում էր հետևիցը և բավական տեղ վազում էր. և մինչև տուն համարյա վազելով գնաց խեղճը։

Երբ որ տուն հասան, մյուս օրը որդին պատմեց հորը, որ ճանապարհին պատահած բոլոր բաներն ի՛նքն էր։ Հետո ասաց.

– Ես հիմա մի լավ ձի կդառնամ, դու ինձ տար ծախիր, միայն իմ սանձը չծախես։ Այս ասելուց հետո մտավ գոմը և այնտեղ դառավ մի կարմիր ձի, և այնքան գեղեցիկ, որ տեսնողը կասեր՝ ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, միայն սրա շենք ու շնորհքին մտիկ տամ։ Հայրը տարավ բազար, և բոլոր տեսնողները մնացին հիացած։ Հազար մանեթ գին դրավ, և մեկը, առանց խոսելու, հանեց տվավ փողը և ձին առավ տարավ։ Հայրը սանձը չտվավ և փողի հետ տարավ տուն։ Առնողը տարավ ձին և սկսեց խաղացնել, բայց չկարողացավ սանձահարել, և հրաշալի կենդանին, հրեղեն ձիու նման թև առած թռավ անհայտացավ։ Մի ժամից հետո նա իրանց տանն էր և առաջվան Քաջիկն էր։ Այսպես մեր Քաջիկը մի քանի անգամ ձի դառնալով և ամեն անգամ ուրիշ գույնով և ավելի թանկ գնով ծախվեցավ։

Մեկ օր էլ, երբ որ հայրը նրան բազար էր դուրս բերել, մի քոսակ մարդ մոտեցավ, ձեռքը քսեց ձիու բաշին, աչքերին, շատ հավանեց, գովեց և հարցրեց գինը։ Հայրն ասաց, որ գինը տասը հազար մանեթ է՝ առանց սանձի։

— Իսկ սանձն ի՞նչ արժե,— հարցրեց քոսակը։

— Սանձը ծախու չէ,— պատասխանեց հայրը։

— Սո՛ւտ ես ասում, կծախե՛ս,— ժպտալով ասաց քոսակը,— երևի ուզում ես մի բան էլ սանձի համար գջլես։ Ես առանց սանձի չեմ առնիլ, որովհետև այս սանձն ինձ ավելի է դուր գալիս, քան թե ձին, և այս պատճառով ես մի հազար մանեթ էլ սանձի համար կավելացնեմ։

— Չեմ կարող տալ, թեկուզ երկու հազար մանեթ տաս…

— Ի՞նչ անխելք մարդ ես… դե լա՛վ, տասը հազար էլ սանձի համար կտամ։

Այս որ ասաց քոսակը, բոլորի բերանը բաց մնաց, թե՝ գիժ խոմ չէ այս մարդը, որ վեց շահանոց սանձին տասը հազար մանեթ է տալիս։

— Գիժն ավելի չտվողն է,— ասացին շատերը և սկսեցին մեղադրել ձիավաճառին, թե ինչո՛ւ այդպիսի մի առասպելական գնով չի ծախում սանձը։ Ինքը՝ հայրը, մնաց զարմացած այդ գնից և, շշկլվելով՝ սանձն էլ հետը ծախեց։ Քոսակը քսան հազար մանեթ համրեց տվավ հորը և ձիու սանձն առավ ձեռքը։ Երբ որ քոսակը ձիու սանձը ձեռքն առավ՝ ամենքն էլ նկատեցին, որ ձիու աչքերից արտասուքի խոշոր կաթիլներ թափվեցին։ Հայրն էլ տեսավ և զղջաց, ուզեց ետ առնել ձին, բայց քոսակը ժամանակ չտվավ. նա հեծավ ձին և մի ակնթարթի մեջ անհայտացավ։

Այս քոսակը Ուխայն էր, և ճանաչել էր Քաջիկին։

Կարծիք

Ես շատ հավանեցի պատմվածքը այն մասը ինձ դուր եկավ երբ տղայի հայրը ցայտաղբյուրից խմեց և ասաց Ուխայ և Ուխայը եկավ և տղային վերցրեց իր հետ:

Հարցեր և պատասխաններ

Գտիր 2 որակական ածական:

յուր, խեղճ:

 

Рубрика: Uncategorized

Բայ

Բայ

  1. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել

 ծաղիկ-ծաղկել

 վար-վարել

 կար-վարել

 երգ-երգել

 ժողով-ժողովել

 օճառ-օճառել


բ) Գող,-գողանալ

վախ-վախենալ

 քար-քարանալ

 մահ-մահանալ

 մանուկ-մանկանալ

 էջ(իջ)-իջնել

 մայր-մայրանալ

 

  1. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Գեղեցիկ-գեղեցկանալ

Հպարտ-հպարտանալ

Տգեղ-տգեղանալ

Մեծ-մեծանալ

Փոքր-փոքրանալ

Չար-չարանալ

Չոր-չորանալ

Թարմ-թարմանալ

Խոնավ-խոնավանալ

սև-սևանալ

բարձր-բարձրանալ

մանր-մանրանալ

ճերմակ-ճերմականալ

դալուկ-դալկանալ

ծանր-ծանրանալ

 

  1. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
    Օրինակ՝
    թը՜շշ – թշշոց – թշշալ:
    Բը՜զզ- Բ՜զզալ- Բ՜զզոց

դը՜ռռ- դը՜ռռ- դ՜ռռալ- դ՜ռռոց

չրը՜խկ- չրը՜խկ- չր՜խկոց- չր՜խկալ

խը՜շշ- խը՜շշ- խ՜շշոց- խ՜շշալ՝

ծի՜վ-ծի՜վ-ծվծվալ-ծվծվոց

տը՜զզ- տը՜զզ- տ՜զզալ- տ՜զզոց

կը՜ռռ- կը՜ռռ- կ՜ռռալ- կ՜ռռոց

թը՜խկ- թը՜խկ- թ՜խկալ- թ՜խկոց

մը՜ռռ- մը՜ռռ- մ՜ռռալ- մ՜ռռոց

 

  1. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր: Ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել, փորձի՛ր բացատրել:

Երրորդ-

Ուշ-ուշանալ

Շտապ-շտապել

Մոտ-մոտենալ

Մերձ-մերձանալ

Հեռու-հառանալ

Դանդաղ-դանդաղանալ

Հաճախ-հաճախել

Կրկին-կրկնել

 

  1. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Նստ-նստել

Սահ-սահել

Վազ-վազել

Կարդ-կարդալ

Խաղ-խաղալ

Տես-տեսնել

Հաս-հասնել

Հագ-հագնել

Փախ-փախնել

Սառ-սառել

Թիռ-թռնել

 

  1. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,      վախենալ:

 

Ա խմբի բառերին ավելացել է ել Բ խմբի բառերին ավելացել է ալ:

 

 

  1. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

 

 

Բազմապատկական բայեր

  1. Բացատրի՛ր, թե ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի:
Կողպեքը չխկաց ու բացվեց: — Կողպեքը չխկչխկաց ու բացվեց:
Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշացին:
Վարպետը պաստառները պատից պոկեց: — Վարպետը պաստառները պատից       պոկոտեց:

 

Կոտրեցի, չխկաց, խշշացին, պոկեց  սովորական բայեր են

Իսկ կոտրատեցի, չխկչխկաց, խշխշացին, պոկոտեց

Բայերը բազմապատկական բայեր են: