Рубрика: Uncategorized

Աքաղաղը

Cock-a-doodle doo

In a faraway land, there was a rooster who lived with his master and the wife. Every early morning, the rooster would make a very loud cook-a-doodle-doo sound. This shocked his master and the wife so much that they jumped up from their sleep.

One day, the rooster heard that his master and the wife wanted to slaughter him for dinner. He was afraid. He wanted to run away. But before he went off, he quickly took one of the wife’s shoes and the master’s fiddling stick. Then he ran off into the forest feeling happy and satisfied.

 

Moral of The Story :

Always be careful of someone that you know. Because sometimes they have bad ideas towards you.

 

Մի հառավոր երկրում, կար մի աքաղաղ, ով ապրում էր իր տիրոջ ու նրա կնոջ հետ։ Ամեն  օր վաղ առավոտյան աքաղաղը բարձր ձայնով  ծուղրո՜ւղո՜ւ  կանչում։ Աքաղաղի ձայնը այնքան բարձր էր, որ տերը և իր կինը  քնից վեր էին թռնում։ Մի  օր աքաղաղը լսեց, որ իրեն ուզում են մորթել ընթրիքի համար։ Նա շատ  վախեցավ և  ուզեցավ փախչել։ Բայց նախքան գնալը,  նա արագ վերցրեց կնոջ կոշիկները և տիրոջ ջութակի փայտը։ Ապա նա վազեց  անտառ՝ ուրախ և բավարարված։

 

Առակի ասելիքը՝

Միշտ պետք է զգույշ լինել, նույնիսկ այն մարդկանցից ում լավ ճանաչում ես,  քանի որ նրանք նույնպես կարող են վատ մտքեր ունենալ քո հանդեպ։

Աղբյուրը՝ այստեղ։

 

 

11

Рубрика: Uncategorized

Հավեսի հունիս օր 1-ին

pizap.com14960516944581

Մենք այսօր առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք հետո գնացինք մայր դպրոց ձայնագրվեցինք  եկանք  կարդացինք, այնուհետև ձայնագրվեցինք Երկիր մոլորակի  մասին հետաքրքիր փաստեր:

 

 

Рубрика: Uncategorized

Հավեսի հունիս

09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան

09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում

10:00- 10:30 Համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում.4-5-րդ դասարնցիների ջոկատ

11:00-11:30 ընդմիջում

11:30- 13:30 Ամառային ուսումնահետազոտական ճամբարային նախագծեր ըստ ջոկատների

լող, հեծանիվ, շախմատ, քայարշավներ, սպորտլանդիաներ

 

Լողավազան 1

12:35-13:10 Թարգմանչական ջոկատ/էկոհայրենագետների ջոկատ

Рубрика: Uncategorized

Զույգ թե՞ կենտ

Զույգ թե՞ կենտ
Խնդիր 1: Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը
հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։
Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք 7 հեռախոսների միջև այնպես լարեր քաշել, որ յուրաքանչյուր հեռախոս միացված
լինի ճիշտ 3 այլ հեռախոսների հետ:
Պատ. հնարավոր չէ
Խնդիր 3: Շրջանաձև դասավորված են 7 բնական թվեր: Հնարավոր է ընտրել իրար կողք գրված երկու թվեր այնպես,
որ նրանց գումարը լինի զույգ թիվ:
Պատ.՝Հնարավոր է:
Խնդիր 4: Գտնել 92⋅93⋅94−55⋅56⋅57 արտահայտության արժեքի վերջին թվանշանը:
Պատ. 4:
Խնդիր 5: Հնարավո՞ր է արդյոք 10 հատ 1, 3 և 5 արժողությամբ կոմպեկներով ստանալ 25 կոպեկ:
Պատ. հնարավոր  չէ:
Խնդիր 6: 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե
այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:
Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Мальчик и Земля

 

  1. Назовите основные источники загрязнения атмосферы.
  2. Каковы последствия загрязнения воды?
  3. Что должен делать человек, чтобы сохранить исчезающие виды животных и растений?

Люди должны очистить планету, что мир не устраняются

  1. Что такое «Красная книга»?

Красная книга является основным документом, в котором обобщены материалы о современном состоянии редких и находящихся под угрозой исчезновения видов растений и животных, на основании которых проводится разработка научных и практических мер, направленных на их охрану, воспроизводство и рациональное использование.

В Красную книгу заносят виды растений и животных, которые постоянно или временно растут либо обитают в естественных условиях на определённой территории (преимущественно территории отдельно взятой страны), и находятся под угрозой исчезновения. Виды животных и растений, занесённые в Красную книгу подлежат особой охране на всей отдельной взятой территории, которую охватывает конкретное издание Красной книги.

  1. Назвать несколько исчезающих видов растений или животных.
Рубрика: Uncategorized

Սովորողի 1- ին շրջանի անհատական ուսպլան

Рубрика: Uncategorized

24.05.2017թ. Պարապմունք 26.

Յուրաքանչյուր սովորող իր բլոգում   վերանայում է Մաթեմատիկայի ընտրության գուրծունեությամբ բաժինը, տեղադրում է բոլոր խնդիրները, որոնք լուծել է, ուղարկում է հղումը ինձ:

Աշխատանքը ավարտելուց հետո, լուծիր այս խնդիրները`

 

  1.  Պատ.3 ուղղանկյուն
  2. Պատ.5 տակառ
  3. Պատ.
  4. Պատ. 2 ժամ
  5. Պատ. 10 րոպեում
  6. Պատ.4 երեխա
  7. Պատ.4321.
  8. Պատ.1-ով
  9. Պատ.10
  10. Պատ.2ծայր
  11. Պատ.
  12. Պատ.50մատ
  13. Պատ.8 օրում:
  14. Պատ.45
  15. Պատ. 3 խնձոր
  16. Պատ. 1234567890:
Рубрика: Uncategorized

ԱՆԴԱՍՏԱՆ

Արեւելեան կողմն աշխարհի

Խաղաղութի՜ւն թող ըլլայ…

Ո՜չ արիւններ, քրտինք հոսին

Լայն երակին մէջ ակօսին.

Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛

Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Արեւմտեան կողմն աշխարհի

Բերրիութի՜ւն թող ըլլայ…

Ամէն աստղէ ցող կայլակի,

Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.

Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛

Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի

Առատութի՜ւն թող ըլլայ…

Ոսկի ծովուն մէջ ցորեանին

Յաւէտ լողայ թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛

Բերկրութիւն թող ըլլայ։

Հարաւային կողմն աշխարհի

Պըտղաբերում թող ըլլայ…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Յորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛

Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Рубрика: Uncategorized

Դանիել Վարուշան

Դանիել Վարուժան
Daniel varoujan.png

Ծնվել է ապրիլի 20, 1884
Ծննդավայր Սեբաստիայի վիլայեթ
Վախճանվել է օգոստոսի 26, 1915(31 տարեկանում)
Վախճանի վայր Չանկիրի
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Լեզու հայերեն[1]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրթություն Մուրադ-Ռափայելյան վարժարան և Գենտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Հարճը, Հեթանոս երգեր և Ցեղին սիրտը
Ամուսին Արաքսի Թաշճյան

 

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Рубрика: Uncategorized

Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

 

 

Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. վայելել, երերալ, էակ, հրաշալի, ծննդավայր, զառամյալ, հրճվել, սայթաքել:

վայելել-ճաշակել, ըմբոշխնել

երերալ-Տատանվել, տարուբերվել

էակ- գոյակ, գոյություն,

հրաշալի-Սքանչելի, հիանալի

ծննդավայր-Ծնելավայր, ծննդաքաղաք

զառամյալ-Զառամ, ծեր

հրճվել- Ցնծալ, ուրախանալ

սայթաքել-Սահել, գայթել

  • Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ — Հիշու՞մ եք՝ ինչ չարեցին: Ինչու՞ մարդիկ չպատասխանեցին Յուլիսիսի ողջույնին: Դու ինչպե՞ս կվարվեիր:

Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։

Իսկ ես եթե  լինեի նրանց տեղը ձեռքով կողջունեի:

  • … իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց … — ինչու՞ էր հեղինակը նեգրի արարքը համարում հրաշալի և անսպասելի բան, մի՞թե մարդկանց բարևելն այդքան տարօրինակ բան է:

Որովհետև Յուլիսիսը բոլորին բարևում էր, իսկ մարդիկ նրան չէին բարևում, բայց երբ նեգրը տեսավ Յուլիլիսին միանգամից  ողջունեց բայց հետո անսպսելի բան եղավ նա  ուրիշների նման բերանով չողջունեց այլ միանգամից  ձեռքով;

  • Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր:
  • ա) Բոլո՞ր անծանոթներն են թշնամի:  գ) Բոլո՞ր ծանոթներն են բարեկամ:

Ոչ բոլոր անծանոթներն են թշնամի:

Ոչ բոլոր ծանոթներն են բարեկամ, որովհետև բարեկամ չի նշանակում ազգակցական հարազատ, այլ նշանակում է քեզ բարին կամեցող:

  • Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։ — Այդ արարքով ի՞նչ հասկացրեց Յուլիսիսը իր մորը:

Ես չհասկացա թե ինչ հասկացրեց մորը:

  • Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ — Փորձիր ներկայացնել Յուլիսիս աշխարհը. իսկ քո աշխարհին շա՞տ է նման. ինչո՞վ:

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։  Իմ աշխարհը շատ գեղեցիկ բնությունով հեքիաթային  մի աշխարհ է: