Рубрика: Uncategorized

Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

 

 

Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. վայելել, երերալ, էակ, հրաշալի, ծննդավայր, զառամյալ, հրճվել, սայթաքել:

վայելել-ճաշակել, ըմբոշխնել

երերալ-Տատանվել, տարուբերվել

էակ- գոյակ, գոյություն,

հրաշալի-Սքանչելի, հիանալի

ծննդավայր-Ծնելավայր, ծննդաքաղաք

զառամյալ-Զառամ, ծեր

հրճվել- Ցնծալ, ուրախանալ

սայթաքել-Սահել, գայթել

  • Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ — Հիշու՞մ եք՝ ինչ չարեցին: Ինչու՞ մարդիկ չպատասխանեցին Յուլիսիսի ողջույնին: Դու ինչպե՞ս կվարվեիր:

Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։

Իսկ ես եթե  լինեի նրանց տեղը ձեռքով կողջունեի:

  • … իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց … — ինչու՞ էր հեղինակը նեգրի արարքը համարում հրաշալի և անսպասելի բան, մի՞թե մարդկանց բարևելն այդքան տարօրինակ բան է:

Որովհետև Յուլիսիսը բոլորին բարևում էր, իսկ մարդիկ նրան չէին բարևում, բայց երբ նեգրը տեսավ Յուլիլիսին միանգամից  ողջունեց բայց հետո անսպսելի բան եղավ նա  ուրիշների նման բերանով չողջունեց այլ միանգամից  ձեռքով;

  • Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր:
  • ա) Բոլո՞ր անծանոթներն են թշնամի:  գ) Բոլո՞ր ծանոթներն են բարեկամ:

Ոչ բոլոր անծանոթներն են թշնամի:

Ոչ բոլոր ծանոթներն են բարեկամ, որովհետև բարեկամ չի նշանակում ազգակցական հարազատ, այլ նշանակում է քեզ բարին կամեցող:

  • Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։ — Այդ արարքով ի՞նչ հասկացրեց Յուլիսիսը իր մորը:

Ես չհասկացա թե ինչ հասկացրեց մորը:

  • Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ — Փորձիր ներկայացնել Յուլիսիս աշխարհը. իսկ քո աշխարհին շա՞տ է նման. ինչո՞վ:

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։  Իմ աշխարհը շատ գեղեցիկ բնությունով հեքիաթային  մի աշխարհ է: