Рубрика: Համո Սահյան, Վահան Տերյան, Եղիշե Սողոմոնյան (Չարենց)

Ամփոփանք

Հիմա կարդա այս երեք բանաստեղծությունները և գուշակիր, թե որը վերը նշված հեղինակներից որի ստեղծագործությունն է:

(հատված)

Վահան Տերյան

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…

 

Եղիշե Չարենց

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Համո Սահյան

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…

 

 

Реклама

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ ես 11 տարեկան եմ: Սիրում եմ ճամփորդել և խաղալ տարբեր խաղեր, իմ ամենասիրելի խաղը դա գործնագործն է: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s