Рубрика: Ռուսերեն, Uncategorized

ЛИСИЦА

ЛИСИЦА

Попалась лиса в капкан, оторвала хвост и ушла. И стала она придумывать, как бы ей свой стыд прикрыть. Созвала она лисиц и стала их уговаривать, чтобы отрубили хвосты. «Хвост, — говорит, — совсем не кстати, только напрасно лишнюю тягость за собой таскаем». Одна лисица и говорит: «Ох, не говорила бы ты этого, кабы не была куцая!» Куцая лисица смолчала и ушла.

Աղվեսը ընկել էծուղակի մեջ, և կոտրել է իր պոչը եւ հեռացել:

Եվ նա մտածեց թե ինչպես փակի նրա պոչը :

Նա աղվեսներ կանչեց եւ համոզեց նրանց կտրել իրենց պոչերը:

«Պոչը, — ասում է նա, -« ամենեւին էլ ձեռնտու չէ, միայն մեզ վրա ավելորդ բեռը քաշում ենք »:

Մեկ աղվեսը  ասում է.

«Օ՜հ, դու չես ասի, եթե դու չհանդուրժեցիր»:

Աղվեսը լուռ մնաց եւ հեռացավ:

 

Рубрика: Uncategorized

Վիշապը

«Վիշապը»

Կարդալ առաջին գլուխը: «Հայոց լեզու» գրքից — 100, 101

Վաղուց, երևի շա՜տ դարերից ի վեր, այն մաքուր և հորդառատ ջուրը, որ բխում էր լեռներից, գնում էր ոռոգելու ստորոտի դաշտերը և դարձնում նրանց հարուստ անտառներ, պարարտ, արդյունավետ արտեր ու գեղածիծաղ մարգագետիններ:

Քաղաքի նմանող մի գյուղ ծաղկում էր ջրի ափերին: Ծառաստան և այգի զարդարում էին նրան. երկիրը, լի ցնծությամբ, արտադրում էր շատ բարիք. մարդիկ երջանի՛կ էին այնտեղ. հավասարապես վայելում էին ջրի բաշխած հարստությունը, ճաշակում նրա արդյունքը:

Վաղո՜ւց, գուցե դարերից ի վեր էր, որ այդ մաքուր ու հորդառատ ջուրը ո՛չ ցամաքում էր, ո՛չ դադարում, ո՛չ էլ պակասում: Գարնանը հորդանում էր, քիչ պղտորվում, սակայն, տարվա ամեն եղանակին կար նա, հոսում էր անընդհատ, խաղում ափերի հետ, ոռոգում նրանց:

Բայց երկար չտևեց այդ:

Մի օր հանկարծ խուլ հուզումն առաջացավ նրա ափերի վրա: Մարդիկ իրար անցան, խմբվեցին, գետը զննելու իջան և վճռեցին, որ ջուրն սկսել էր նվազել:

Թեև սակավ առ սակավ, բայց արագ կերպով նվազում էր նա, ափերը թողնում և բոլոր արտերին ու մարգերին ոռոգելու չէր բավականացնում: Այդպես եթե գնար, մի քանի տարուց հետո ջուրը ոչ միայն կես կարող էր լինել, այլև գուցե բոլորովին դադարեր:

Այն ժամանակ ի՞նչ պիտի լիներ գյուղացիների դրությունը: Չէ՞ որ արդեն սկսում էին չորանալ արտերը, բերքը նվազում էր, այգիները, ջուր չունենալուց, ծարավից խամրում էին, ծառաստանները կորցնում էին աճելու ուժը և մարգագետիններն այլևս չէին ժպտում առաջվա պես իրենց թավշանման շքեղ կանաչով:

Ամբողջ երկիրը կարող էր ոչնչանալ: Պետք էր մի ճար մտածել, ջրի սպառվելու դեմն առնել:

Բայց դրա համար, ամենից առաջ, հարկավոր էր նոր փորձանքի պատճառը որոնել ու գտնել:

Եվ ահա հավաքվեցին գյուղացիները խորհրդի. ապա բաժանվեցին, լեռներն ելան ջրի ակունքր գտնելու, այլև հետազոտելու ա՛յն ամեն ճյուղերը, որոնցից գետը հորդանում էր և մեծանում:

Մեծ գետ էր այն: Բուն ակունքը սկիզբ էին առնում մի մութ և ժայռոտ սարի կրծքից. ճանապարհին, մոտ 4—5 տեղ էլ, զանազան լեռներից գալով խառնվում էին նրան` խոշոր ուրիշ վտակներ, իսկ լեռնաշղթայի ստորոտում, խոր ձորակի մեջ, այդ ամենը միացած` ձևանում էր մի ջրաշատ գետ:

Այդ բոլորը գիտեին գյուղացիների այն խմբերը, որոնք հետազոտության ելան:

Առաջին խումբը բռնեց բուն ակունքի ճանապարհը. մյուսը ձորը մտավ, մտածելով, որ գուցե լեռներից խոշոր ժայռեր էին գլորվել, փակել ջրի ընթացքը և փոխել հեղեղատը:

Երրորդ խումբը քայլեց գլխավոր ճյուղն ի վեր, դեպի լեռնաշղթայի ծործորները, իսկ երկու մյուսները, բահերով ու թիերով զինված, գնացին մաքրելու մյուս ճյուղերի ակունքը, ենթադրելով, որ լցվել էին նրանք ավազով և կամ փուխր բլուրներ փլած` նրանց ընթացքն էին շուռ տվել:

Մինչ այդ, դաշտի բնակիչները լուրերի սպասելով նկատում էին, որ ոչ միայն ջուրը չէր մեծանում, այլ ավելի և ավելի էր պակասում: Խմբերից շատերն այդ միջոցին, հոգնեցուցիչ, տաժանելի ճանապարհներով քայլեցին վտակներն ի վեր: Ո՛չ մի հողաթումբ չէր փլվել, ո՛չ մի ժայռ չէր գլորվել, և ջրերի հեղեղատները չէին փոխվել: Նկատեցին միայն, որ նույնիսկ վտակները փոքրացել էին, իսկ թե որտեղ էին անհետանում ջրերը կամ ի՞նչպես, ի՞նչ ճանապարհով – ոչ ոք իմանալ չկարողացավ:

Տասնհինգօրյա երկար շրջագայությունից հետո բոլոր խմբերը կենտրոնացան ակունքի մոտ և խորհրդի նստան: —Ակներև է,— խոսեց մեկը,– գետի ջրերը պակասում են. բայց թե ինչպես կամ ո՞ւր են գնում, մենք այդ իմանալ չկարողացանք:

— Ինձ թվում է,– խոսեց մի ուրիշը,— որ վտակների տակ անդունդներ են գոյացել և կլանում են ջրերին:

— Պտույտներ պիտի լինեին և կամ մի այլ նշան,— առարկեց մի երկրորդը,— մինչդեռ ո՛չ մի այդպիսի նշան չկա:

— Այո՛, չկա. բայց կա ա՛յն փաստը, որ ջրերը կլանվում են և մի ամբողջ հասարակության ծարավ թողնում:

— Գուցե անհայտ չարագործներ, ստորերկրյա, վարպետությամբ շինված ճանապարհներով գողանում են ջրերը,— հայտարարեց մի փորձառու գյուղացի:

— Այդպես բանի նշա՛ն էլ չկա:

Ու երկար վիճում էին նրանք, թեր ու դեմ կարծիքներ, զանազան ենթադրություններ առաջադրում: Առաջարկում էին ցնորական, երեխայական, առժամանակյա շատ միջոցներ, սակայն իսկույն էլ գտնում էին, որ դրանցից ո՛չ մեկը երկարատև լինել չէր կարող, եթե նույնիսկ հաջողվեին մի տարի, հսկայական ուժ գործ դնելով, ամբարել ջրերը, դաշտերին բավականացնել: Այնուամենայնիվ գետն անընդհատ պակասում էր և կարոդ էր լիովին չորանալ:

Երբ այդպես տաք վեճի մեջ էին, հանկարծ մի երիտասարդ, որ հայտնի էր հայրենակիցների մեջ որպես այլանդակ մտքեր արտահայտող ու երևակայող մի «խենթ», գոչեց այն կողմից.

— Լսեցեք ինչ կասեմ ձեզ, եղրայրնե՛ր: Մեր ջրերը կլանողը ո՛չ այս է, ո՛չ այն: Դա մի վիշապ է, որ բույն է դրել լեռներում և հետզհետե ցամաքեցնում է մեզ կյանք տվող աղբյուրները. մի վիշապ է դա — ահա ճշմարտությունը:

Բարձրացավ ընդհանուր քրքիջ, հետո ծաղրի կարկուտ թափվեց խենթի գլխին: Բայց սա անվրդով, հետզհետե ավելի հաստատուն ու վճռական ասում էր.

— Կրկնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մի վիշապ է այն, որ մտել է մեր լեռների մեջ: Շուտով եղած ջուրն էլ կցամաքեցնի. պիտի տեսնեք: Կլանելով ջրերը` ինքը կմեծանա, նրա ծարավը կաճի, խմելու փափագը կավելանա և այլևս ջուր չգտնելով, կգա մեր արյունը խմելու…

Այդպես խոսեց «խենթ մարդը», և նրա եղբայրները ո՛չ միայն ծաղրեցին, այլև նախատեցին, ջանացին լռեցնել, հետո ծեծեցին ու ստիպեցին, որ դադարեր հիմարություններ ասելուց:

Բայց նա գոչում էր համառությամբ. -Վիշա՛պ է այն, եղբայրնե՛ր, ասում եմ ձեզ: Քանդեցեք ակունքը և կտեսնեք. հետազոտեցեք, խորքերը մտեք և պիտի հասկանաք… Ծնվել է նա, կարճամի՛տ եղբայրնե՛ր, և ծնվել է մե՛ր միջից, մեզնից է ծնվել…

— Մեզնի՞ց է ծնվել,– գոչեց գյուղի իշխանը բարկացած,– ասում ես մեզնի՞ց: Խե՛նթ, ասա տեսնե՞նք, մի հիմարություն էլ ասա և հայտնիր մեզ, թե ի՞նչ կին է այն, որ վիշապ է ծնում. կամ որտեղի՞ց, ինչո՞վ ծնավ նա:

Ու ծիծաղում էին, որովհետև ո՛չ ոք չէր լսել, որ մարդկանցից կարող էր վիշապ ծնվել և այդ վիշապը, մի ամբողջ գետ կլանելուց հետո, կարող էր ելնել ու մարդկանց արյունը խմելու գալ:

— Խոսի՛ր,— գոչեցին գյուղացիք խենթին,— տեսնե՛նք, գուցե քո՛ մայրն է ծնել այդ երևակայական վիշապին, եթե միայն նրան ծնողը քո հիվանդ ուղեղը չէ: Խոսի՛ր, ի՞նչից է ծնվել նա:

— Ձեր քրտինքից…— ասաց խենթը և այնուհետև այլևս չխոսեց:

Եվ ինչո՞ւ խոսեր: Միմյանց ետևից միայն այլանդակություններ էր ասում: «Քրտինքից ծնված վիշա՜պ»: Դա մի այնպիսի խենթ միտք էր, որ հավերի՛ ծիծաղն անգամ կշարժեր, ի՜նչ մնաց խելքը գլխին, փորձառու, շատ բան տեսած գյուղացիների և պատկառելի իշխանների:

Рубрика: Uncategorized

Լրացուցիչ

Լրացուցիչ 1․Ուղղանկյան լայնությունը 60սմ է, իսկ երկարությունը կազմում է լայնության 115%-ը: Գտնել ուղղանկյան պարագիծը:

Լուծում

60:100×115=69սմ

60+60+69=258

Պատ.՝258

Լրացուցիչ 2․Հեծանվորդն անցավ ճանապարհի 40%-ը, որից հետո նրան մնաց անցնելու 24 կմ-ով ավել ճանապարհ, քան արդեն անցել է: Որքա՞ն է կազմում ճանապարհի երկարությունը:

 

Рубрика: Uncategorized

Առաջադրանքներ(դասարանում)

Առաջադրանքներ(դասարանում)

1) ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։

բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի

լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։

2) Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19) = — 2

դ) –420 ։ (–15)= +28

է) 0 ։ (–14)= -14

բ) –600 ։ (–150)= 4

ե) –531 ։ (+3)= -177

ը) –121 ։ (–11)= 11

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում

կստացվի հավասարություն.

ա) –3 · -7 = 21,   +7=-7

գ) –10 · 0 = 0,  0=0

ե) –21 · +42 + 3 = 45, +2=-2

բ) 6 · -6 = –36,  6=-6

դ) –9 · 9 + 1 = –80,  -9=9 

զ) 2 – 3 · 6 = 20։ +6=-6

Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Лгун.

Лгун.

Мальчик стерег овец и, будто увидав волка, стал звать: «Помогите, волк! волк!». Мужики прибежали и видят: неправда. Так сделал он так и два и три раза, случилось — и вправду набежал волк. Мальчик стал кричать: «Сюда, сюда скорей, волк!». Мужики подумали, что опять по-всегдашнему обманывает, — не послушали его. Волк видит, бояться нечего: на просторе перерезал все стадо.

Ստախոսը

Տղան նայում էր ոչխարներին և, հանկարծ տեսավ գայլի և բղավեց.

— Օգնեցեք գայլը, գայլը:

Տղաները  վազեցին և տեսան, որ դա սուտ է: Այդպես նա արեց երկու երեք անգամ և իսկականից գայլը եկավ, և տղան սկսեց բղավել.

-Այստեղ  է գալիս արագացրեք:

Տղաները մտածեցին, որ նա էլի մեզ խաբում է և չլսեցին նրան:

Գայլը տեսնում է, որ վախենալու բան չկա, բաց տարածության մեջ նա կերավ  ամբողջ հոտը:

 

 

Рубрика: Uncategorized

Հոսանքի հետ վարվելու կանոններ

Չոր փայտը, ռետինը, պլաստմասան հոսանքի վատ հաղորդիչներ են: Հոսանքի լավ հաղորդիչներ են մետաղները: Մարդու մարմինը նույնպես հոսանքի լավ հաղորդիչ է։
Անցնելով մարդու մարմնով` էլեկտրական հոսանքն առաջացնում է մկանների կտրուկ կծկումներ և վնասում օրգանները, կարող է հանգեցնել մահվան։
  • չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
  • չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի

195393_html_5f1cab.jpg

  • հատկապես զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար

186.jpg

  • չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
  • թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
  • չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել

78152170.jpg

Դպրոցում փորձեր կատարելը վտանգավոր չէ, երբ օգտագործում ենք գալվանական էլեմենտներ: Սակայն դպրոցում, հոսանքին առնչվող փորձեր կատարելիս պետք է պահպանել աշխատանքի հետևյալ կանոնները։

 

1. Դպրոցում էլեկտրական շղթաներ հավաքելու ժամանակ սկզբից պետք է միացնել բոլոր լարերը՝ բացի հոսանքի աղբյուրից եկող լարերից: Վերջիններս պետք է միացնել միայն այն ժամանակ, երբ ձեր կազմած շղթան ստուգվել է ուսուցչի կողմից։

2. Չի կարելի դիպչել բաց, մեկուսիչ շերտից զուրկ էլեկտրական հաղորդալարերին։

3. Չի կարելի օգտագործել ինքնաշեն էլեկտրական սարքեր։

 

200px-DIN_4844-2_Warnung_vor_gef_el_Spannung_D-W008.svg.png electricity-warning-sign-2329426.jpg

Ցանկացած պարագայում, եթե որևէ առնչություն եք ունենում էլեկտրականության հետ, անհրաժեշտ է լինել չափազանց զգույշ և յուրաքանչյուր գործողությունից առաջ այդ մասին հարցնել մեծահասակներին: