Рубрика: Ճամբար 2018

Պատումներ

Մենք այսօր ընդհանուր պարապմունքից հետո գնացինք դասարան: Ընկեր Հասմիկը ստուգեց մեր հաշվետվությունները և հետո իջանք պարի: Պարից հետո Գայանեն և ես գնացինք ռադիոթատրոն անելու: Հետո եկանք դասարան և մի քիչ հանգստացանք և գնացինք հաց ուտելու: Բոլոր երեխաները բացի ինձնից ու Գայանեին գնացել էին հեծանիվ քշելու, իսկ մենք գրադարանում Այլ կերպ էինք խաղում:

Реклама
Рубрика: Ճամբար 2018, Uncategorized

Ճամփորդություն դեպի Ծիծեռնակաբերդ

Մենք գնացել ենք Ծիծեռնակաբերդ: Շատ հետաքրքիր անցավ, գնացինք ուսումնասիրեցինք, բայց մինչև ուսումնասիրելը աստիճաններով բարձրացանք: Մենք կազմել էինք հարցեր, բայց ափսոս տարածքում ոչ մի մարդ չկար: Ես և իմ ընկերուհի Գայանեն պատմում էինք կանաչապատման մասին: Պատմեցինք, որ քաղաքապետարանը տեղադրել է 150 աղբաման, 2 սանհանգույց և 21 նոր ցայտաղբյուր: Գնացինք և տեսանք Ցեղասպանության թանգարանը: Տեսանք Արարատը և Արագածը՝ իր չորս  գագաթներով:

images