Рубрика: Uncategorized

Մայիսի 31 օրվա ամփոփում

Մենք այսօր արեցինք ընդհանուր պարապմունք և գնացինք երգի դասին: Երգի դասից եկանք և ես օգնեցի Վիկտոյա-ին դնել իր բլոգ նյութերը: Հետո գնացինք դիտեցինք <<Անտիվիրուս Կոմիտասը>>: Հետո գնացինք դասարան և խաղացինք <<UNO>>: Իսկ հետո հաց կերանք և ընկեր Նվարդը մեզ առաջադրանք տվեց, իսկ հետո գնացինք տուն:

Рубрика: Uncategorized

Մեր նոր ճամբարային ընկերները

Ես այսօր կպատմեմ երկու տղայի մասին, ում հետ երեք օր է, ինչ ծանոթացել եմ. մեր դպրոց ընդունվելու հայտ ներկայացրած այլ դպրոցների սովորողներ են:

Արման. Արմանը շատ խորամանկ տղա է, նա ամեն ինչ <<տակից է անում>>, ամեն իրավիճակից հեշտությամբ դուրս է գալիս: Մենք՝ ես ու Գայանեն շատ ենք նրան ներվերի հետ խաղում: Սիրում է <<գիրք կարդալ>> և համակարգչային խաղեր:

Ալեքսանդր. Սաշան շատ լուռ տղա է: Շատ է սիրում հեռախոսով խաղեր խաղալ, հենց աչքդ թարթում ես, հարմար պահ է գտնում ու միացնում հեռախոսը: Կարճ ասած՝ խաղալ շատ-շատ է սիրում: Սաշան նաև ամաչկոտ է, սովոր չի մեր կրթահամալիրի աղմկոտ ու աշխույժ առօրյային:

Рубрика: Uncategorized

Մայիսի 31 օրակարգ

Մայիսի 31, հինգշաբթի

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

09։15 — 09։30՝ սովորողների հաշվառում, օրվա օրակարգի քննարկում

09։30 — 10։10՝ երգատոն

10։15 — 11։00՝ բակային աշխատանքներ Միջին դպրոցում

11։00 — 11։50՝ պարատոն, մարզական պարապմունքներ

12։00 — 12։40՝ սովորում ենք ֆորմատավորել համակարգիչները՝ windows 7 (սովորող-սովորեցնող նախագիծ Քոլեջի ուսանողների հետ)․ ֆորմատավորված համակարգչի վերջնական հանձնում Գրադարանին

12։40 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ օրվա ամփոփում, նյութերի հրապարակում բլոգներում, հաջորդ օրվա օրակարգի քննարկում-հրապարակում

Рубрика: Uncategorized

Մայիսի 30 օրվա ամփոփում

Մենք այսօր ընդհանուր պարապմունքից հետո մտանք դասարան և նոր եկած երեխաների համար ընկեր Նվարդը բացեց բլոգներ: Գնացինք և նրանց համար բաժիններ բացեցինք և սովորեցրեցինք թե ինչպես նյութ տեղադրեն բլոգում: Դրանից հետո գնացինք պար անելու: Արեցինք մի քանի ջոկատների հետ: Հետո գնացինք  խանութից գնեցինք պիցցայի համար լոշ հետո կետչուպ և նրբերշիկ: Պատրաստեցինք պիցցան և շատ համեղ էր ստացվել: Ուտելուց հետո գնացինք նկարչություն անելու բրուտանոցում և այսպես մեր օրը ավարտվեց:

Рубрика: Uncategorized

Մայիսի 30 օրակարգ

Մայիսի 30, չորեքշաբթի

09։00 — 09։30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

09։30 — 09։45՝ սովորողների հաշվառում, օրվա օրակարգի քննարկում

09։45 — 10։30՝ «Մուտքի ճամբար»-ի սովորողների համար բլոգուսուցում, համակարգչի ընդհանուր պարամետրերի, մաքրության պահպանման հարցերի քննարկում․ սովորող-սովորեցնող նախագծով

10։30 — 11։00՝ հաջորդ օրվա օրակարգի քննարկում, հրապարակում, սովորողի անհատական ուսումնական պլանի կազմում

11։05 — 11։50՝ պար

12։00 — 12։30՝ խոհանոցային գործունեություն՝ պիցցայի պատրաստում

12։30 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ տեխնոլոգիական գործունեություն

Էջի լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի

Рубрика: Uncategorized

Մայիսի 29 օրվա ամփոփում

Մենք այսօր ընդհանուր պարապմունքից հետո գնացինք դասարան և սկսեցինք մեր աշխատանքները: Գնացինք և արեցինք բակային աշխատանքները: Սովորեցինք ինչպես վինչ կրիչից տեղադրել windows 7-ը  դպրոցի համակարգիչներից մեկի վրա, բայց չստացվեց հետո մենք որոշեցինք դա տեղադրել գրադարանի համակարգիչներից մեկի վրա և ստացվեց: Իմ կարծիքով դա մինչև windows 7 տեղադրելը այդ ամենը կլիներ խաղ ու պար, բայց այդպես չէր դա տևեց շատ երկար: Եվ մենք իհարկե օրը ամփոփեցինք  մարզական պարապմունքով:

Рубрика: Uncategorized

Մայիսի 29 օրակարգ

Մայիսի 29, երեքշաբթի

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում

09։15 — 09։30՝ սովորողների հաշվառում, օրվա օրակարգի քննարկում

09։30 — 11։00՝ բակային աշխատանքներ Քոլեջում, ջերմոց-լաբորատորիայում

11։00 — 11։15՝ քայլք Մայր դպրոց

11։15 — 12։30՝ սովորում ենք ֆորմատավորել համակարգիչները՝ windows 7 (սովորող-սովորեցնող նախագիծ Քոլեջի ուսանողների հետ)

12։30 — 13։00՝ ընդմիջում

13:00 — 13:30` ֆորմատավորված համակարգչի վերջնական հանձնում

13։30 — 14։00՝ օրվա ամփոփում, նյութերի հրապարակում բլոգներում, հաջորդ օրվա օրակարգի քննարկում-հրապարակում

Էջի լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի

 

Рубрика: English, Uncategorized

The camp I dream of.

“The camp I dream of”

There should be a large swimming pool in my dream camp. There must be a playground to enable children to play soccer or basketball or other games. In my dream camp, everything should be ideal. My classmates will be in my dream camp. I will not let them play on the tablet, but I’ll call them to play another game, for example, halamula, workman, seven stones.

Рубрика: Uncategorized

Տրամաբանական խնդիրներ

Անահիտն ու Գայանեն արել էին տան բոլոր գործերը Անահիտը հավաքել է իր սենյակը 1 ժամ 40 րոպեյում  ժամում, իսկ Գայանեն 1 ու կես ժամում:  Քանի րոպեում կհավաքեն երկուսը Անահիտի սենյակը միասին եթե աշխատեն նույն ժամանակով:

 

2.

Դասարանում կա 24 աշակերտ, որից 19 հոգի տղաներ են: Քանի հոգի կլինի դասարանում եթե դասարանի աղջիկների 2 հոգի չգա դպրոց իսկ տղաներից չգա  6 հոգին:

 

3.

Լուիզան Անահիտը Գայանեն և Էլենը գնում են կինոթատրոն: Դրանից հետո որոշում են գնալ սրճարան: Նրանք պատվիրում են պիցցա: Այդ պիցցայի մեծ չափսը արժե 1300 դրամ, իսկ փոքր չափսը 1000 դրամ: Նրանք որոշեցին գնել 1300 դրամանոց պիցցայից մեկ հատ: Այդ պիցցայի կտորները 10 հատ էին: Նրանք հավասար կիսեցին պիցցաները, սակայն Էլենը առաջարկեց  կոկա կոլա գնել 250 մլ և 250 դրամանոց  4 հատ:  Ինչքան կազմեց նրանց հաշիվը, եթե սպասարկումը արժեր 200 դրամ:

 

 

 

Рубрика: Uncategorized

Յուրաքանչյուր մարդու դիմակի տակ գտնվում է վատ կամ լավ մարդ

0000

Յուրաքանչյուր մարդու դիմակի տակ գտնվում է վատ կամ լավ մարդ:

Այս պատմությունում տուժում է տղան: Մի անգամ երբ մի մարդ գնում էր դպրոց նա նկատեց, որ հեռվից ինչ որ մեկը նրա ընկերուհուն ծեծում էր: Նա վազեց և փրկեց նրան, իսկ ընկերուհին շնորհակալություն հայտնելու փոխարեն շորերը թափ տվեց և հեռացավ: Այս տղան չգիտեր,որ նրան մեկ ուրիշ աղջիկ է սիրում: Մի անգամ տղան և իր ընկերուհին փողոցը անցնելիս, պատահմամբ տղան ընկավ մեքենայի տակ և ընկավ կոմայի մեջ, իսկ աղջիկը փոխանակ գնար և օգներ, հակառակը: Նա ասաց, որ նրան այդպիսի անփույթ ընկեր պետք չէ և հեռացավ: Երբ տղան հիվանդանոցում էր նրան մոտեցավ բժշկուհին և ասաց, որ նրան հաշված օրեր են մնացել ապրելու, իսկ այդ ժամանակ տղան ավելի ոգևորվեց: Երբ տղային սիրող աղջիկը եկավ հիվանդանոց բժշկուհին նրան ասաց որ տղան արդեն մահացել էր: Եվ հիմա տղան երկնքից նայում էր իր սիրած աղջկան և ասում էր, որ  յուրաքանչյուր մարդու դիմակի տակ գտնվում է վատ կամ լավ մարդ: