Рубрика: Uncategorized

Երիտասարդ խեցգետինը

Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:

  • դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ, հենց այստեղ պիտի ասել, իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.

Ես ընտրեցի հենց այս մասը, որովհետև այստեղ խեցգետնուկը իր հորն ու մորը չզղջաց և շարունակեց իր ճանապարհով, բայց իմ կարծիքով ն շատ կուզեր, որ իր ծնողները նույնպես իրեն լսեին  անեին այնպես ինչպես անում էր խեցգետինը:

  • բնութագրիր ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական

Ծեր խեցգետինը թախծոտ դեմքով, բայց և շատ բարի մի խեցգետին էր: Ինքը խորհուրդներ էր տալիս ուրիշներին, որ նրանք հետ քայլեն այլ ոչ — թե առաջ, բայց նա նույնպես փորձել էր փոքր ժամանակ առաջ քայլել դրա համար էլ ապրում էր մեն-մենակ մի քարի մոտ:

  • վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:

Այո վերջաբանը ինձ համոզեց, որովհետև բոլորը պետք է անեն այնպես ինչպես իրենք են ցանկանում, ուրիշը չէ, որ պետք է քո ապագան մտածի դու պետք է քո սեփական խելքով կառուցես քո ապագան, այս հեքիաթի խեցգետինը մի կողմից ճիշտ քայլ կատարեց , որովհետև ես նշեցի, որ ամեն մեկը պետք է իր ապագան կառուցի, բայց մի կողմից էլ սխալ արեց, որովհետև յուրաքանչյուն մարդ չպետք է իր ընտանիքին բաց թողնի իր ձեռքից, որովհետև մեր ծնողներն են մեզ պահել և մեծացրել: