Рубрика: Uncategorized

Առաջադրանքներ(դասարանում)

Առաջադրանքներ(դասարանում)

1) Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։

Պատ. 2,8

2) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 + 2 = 49 : 7,          գ) 6 + 7 = 24 — 11,  ե) 18 — 10 = 2 + 4,

բ) 30 — 25 = 20 : 4,      դ) 7 * 5 = 80 — 45,     զ) 55 — 11 = 44 + 0։

3) Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գ-ով ավելի է, քան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։

Պատ. 200 բաժակ , 200 թեյաման

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02*10= 70,2

բ) 83,204*10=83204

գ) 20*10=200

դ) 0,008*10=0,08

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Հարթաթություն

կեցվածքը պահենք մանկուց
kecvacqԵրեխաների մոտ ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է` ողնաշարի ծռումը: Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է: Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ  է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը,  դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց  ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ: Սակայն հաճախ  հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն` ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից`  ասես  ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը: եթե ժամանակին չբուժվի Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է  առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը  վերացնել այլևս անհնար է: : Սկոլիոզը երկու բաղադրիչից է կազմված` կառուցվածքային ու ֆունկցիոնալ: Կառուցվածքային սկոլիոզ նշանակում է ողների ձևախախտում, իսկ ֆունկցիոնալը` ջլերի ու մկանների փոփոխություն է նշանակում: Բուժման կոնսերվատիվ միջոցներն ուղղված են թուլացած մկանների ամրապնդմանը կամ էլ  հակառակը` լարված մկանների թուլացմանը, կոնքի շտկմանը: Պարտադիր նշանակվում է մերսում և լողավազան: Կարող է նաև ֆիզիոթերապիա ցուցվի (մկանների էլեկտրախթանում): Ամեն դեպքում, սկոլիոզը պետք է բուժել համալիր կերպով, քանի որ բուժման մի տեսակին նախապատվություն տալով` խնդիրը չի լուծվի: Հաճախ կոնսերվատիվ բուժման ժամանակ  հատուկ կորսետներ են կիրառվում, սակայն դա բավականին վիճելի հարց է, որովհետև ճիշտ է` այն օգնում է շտկելու ողնաշարը, սակայն թուլացնում է մկանային բնական կորսետը, ինչը կարող է հետագայում հանգեցնել էլ ավելի ծռման: սկոլիոզից խուսափելու համար հարկավոր է հետևել, որ սնունդը լինի լիարժեք` հարուստ վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, հարկավոր է ճիշտ պլանավորել օրակարգը: Ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը, մշտական շարժողական ակտիվությանը` ներառյալ զբոսանքները, մարմնամարզությունը, լողն ու նույնիսկ զբոսաշրջությունը: Պետք է փորձել  ձերբազատվել վնասակար սովորույթներից, ինչպիսիք են մեկ ոտքի վրա կանգնելը, նստելու սխալ դիրքը: Հարկավոր է հետևել, որ բեռը` ուսապայուսակի ու  պարզապես պայուսակի ծանրությունը հավասարաչափ բաշխվի: Պետք է մշտապես երեխային բժշկի հսկողության տակ պահել` վաղ հասակում խնդիրն ու խախտումները հայտնաբերելու նպատակով: Սկոլիոզը դպրոցականի մոտ Ուշադրություն դարձրեք` արդյոք միևնո՞ւյն մակարդակի վրա են ձեր երեխայի աչքերը, ականջները, ուսերն ու թիակները, մատների ծայրերը: Ստուգեք կոնքոսկրի աջ և ձախ կողմի մակարդակը: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ձեր երեխայի կոշիկները որ կողմից են մաշվում. եթե մաշվածությունը կողքերից է, ապա դա ահազանգ է, տարեք երեխային բժշկի մոտ խորհրդակցության: Երբեմն ծնողները կարծում են, որ խնդիրը  կարելի է ինքնուրույն բուժել` երեխային որևիցե սպորտաձևի խմբակ տանելով: Սակայն հիշեք, որ սա այն խնդիրն է, որը պետք է վերացնել մասնագետի հետ: Իսկ առողջարարական այդ միջոցառումներն էլի են հարկավոր, սակայն բժշկի աշխատանքն ամրապնդելու նպատակով ու բժշկի նշանակմամբ: Մենք բոլորս` որպես ծնող ու հասարակության անդամ, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու մեր հասարակության անդամները ֆիզիկապես առողջ լինեն, գեղեցիկ ու ճիշտ կեցվածք ունենան, գերազանց առողջություն ու սթափ մտքի տեր լինեն: Ինչպե՞ս կարելի է խուսափել սկոլիոզից Իզուր չէ, որ մանուկ հասակում ու դպրոցական տարիներին մեծերը հանդիմանում են` ուղիղ նստիր, մեջքդ շտկիր, հետևում են, որ լույսի դիրքը ճիշտ լինի գրելու ժամանակ: Սկոլիոզի արմատները գալիս են  դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով: Երբեմն անհաջող են լինում նստարանները, երեխաներին նստեցնում են` հաշվի չառնելով նրանց հասակը, մեջքի կորությունը` պայմանավորված բոյով, նստարանի ու համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը, մեկ ուսին ծանր պայուսակ կրելը: Պետք է հետևել լույսի ճիշտ դիրքին, քնել կոշտ ներքնակին: Իսկ եթե այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվել է սկոլիոզ, ապա պետք է բուժական ֆիզկուլտուրայի խմբակ տանել: Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը: Պետք է հաճախակի փոփոխել ոտքերի դիրքը: Երեխան հետո` հասուն կյանքում է հասկանում, թե ինչ է նշանակում գեղեցիկ կեցվածքը: Ցավոք, շատ ճշմարտություններ գնահատելու համար շատ ժամանակ է պահանջվում մեզանից: