Рубрика: English

My May project

I chose the theme of natural science. I’ve done waste, disease, and healthy lifestyle. Those three have done a video type and it was easy and quiet to me. The next lesson I will do is to multiply and spread.

Реклама
Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան

Ահը

Ահը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

տարակուսանք-  Տարակույս

ցայտել-  Ցողել, շաղել, ցնցղել

ընդերք-   Երկրի մակերեսի տակ գտնվող տարածությունը

գաճաճ-  Սովորականից շատ կարճ հասակով մարդ

ջլատված-  Ջիլերը կտրած՝ կտրված

երաշտ-  Անձրևի տևական պակասություն գարնանը և ամռանը

պապակ-  ծարավելուց տանջված՝ տոչորված

հայթայթել- Ձեռք բերել

պատել-  Բոլոր կողմերից ծածկել

կիզիչ- այրող

պատյան-  պարկ ևն որևէ իր (գործիք, նվագարան ևն) մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց՝ փոշոտելուց պահպանելու համար: 

  • Պատմվածքի հերոսի բացատրությունը համոզե՞ց քեզ. ինչպե՞ս:

Այո ինձ համոզեց պատմվածքի հերոսի բացատրությունը, որովհետև նա մանրամասն ասում էր այդ ամենը այստեղ կտեսնեք այդ տողերում գրվածը , որովհետև քաղաքի մրգերը այդքան էլ համեղ չէին իսկ Երևանի մրգերը քաղցր և համեղ էին

— Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը…
— Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։
Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։

— Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։
Այո՛, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբենում ենք մենք։ Բայց մի՞թե միայն
արևը։

Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել
այնքան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկրում, երբ ամառը վերևից
Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր
սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել
պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա
նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…

  • Կարո՞ղ ենք նույն բանն ասել մարդու դեպքում. ահը մարդուն դարձնում է ավելի լավը: Դիտարկիր այս միտքը մի քանի տեսանկյունից:

Այո կարող է ահը մարդուն լավը դարձնել, որովհետև եթե դու մի բան թաքուն ես անում և հետո քեզ  կառչում են  դու սկսում ես ստել և հետո քեզ երբ ինչ որ մեկը վախեցնում է դու էլ կյանքում այդպիսի բան չես անի և դու կդառնաս ավելի լավը:

Рубрика: Տրամաբանություն, Uncategorized

Տրամաբանություն

Անահիտ Հովսեփյան և Գայանե Համբարձումյան

Խանութ բերեցին 6 շիշ կաթ և վաճառեցին 4 շշի կաթը: Քանի՞ շիշ մնաց խանութում:

Զամբյուղում կա 3 նապաստակ: Երեք քույրերից յ ուրաքանչյուրին տվեցին մեկական նապաստակ, սակայն վանդակում մեկ նապաստակ  էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

Մայր ու դուստր 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

6 ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի 10 ձուն:

Սագը երկու ոտքի վրա կանգնած 10 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա: