Рубрика: Uncategorized

Մայիսի 31 օրվա ամփոփում

Մենք այսօր արեցինք ընդհանուր պարապմունք և գնացինք երգի դասին: Երգի դասից եկանք և ես օգնեցի Վիկտոյա-ին դնել իր բլոգ նյութերը: Հետո գնացինք դիտեցինք <<Անտիվիրուս Կոմիտասը>>: Հետո գնացինք դասարան և խաղացինք <<UNO>>: Իսկ հետո հաց կերանք և ընկեր Նվարդը մեզ առաջադրանք տվեց, իսկ հետո գնացինք տուն:

Рубрика: Uncategorized

Մեր նոր ճամբարային ընկերները

Ես այսօր կպատմեմ երկու տղայի մասին, ում հետ երեք օր է, ինչ ծանոթացել եմ. մեր դպրոց ընդունվելու հայտ ներկայացրած այլ դպրոցների սովորողներ են:

Արման. Արմանը շատ խորամանկ տղա է, նա ամեն ինչ <<տակից է անում>>, ամեն իրավիճակից հեշտությամբ դուրս է գալիս: Մենք՝ ես ու Գայանեն շատ ենք նրան ներվերի հետ խաղում: Սիրում է <<գիրք կարդալ>> և համակարգչային խաղեր:

Ալեքսանդր. Սաշան շատ լուռ տղա է: Շատ է սիրում հեռախոսով խաղեր խաղալ, հենց աչքդ թարթում ես, հարմար պահ է գտնում ու միացնում հեռախոսը: Կարճ ասած՝ խաղալ շատ-շատ է սիրում: Սաշան նաև ամաչկոտ է, սովոր չի մեր կրթահամալիրի աղմկոտ ու աշխույժ առօրյային:

Рубрика: Uncategorized

Մայիսի 31 օրակարգ

Մայիսի 31, հինգշաբթի

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

09։15 — 09։30՝ սովորողների հաշվառում, օրվա օրակարգի քննարկում

09։30 — 10։10՝ երգատոն

10։15 — 11։00՝ բակային աշխատանքներ Միջին դպրոցում

11։00 — 11։50՝ պարատոն, մարզական պարապմունքներ

12։00 — 12։40՝ սովորում ենք ֆորմատավորել համակարգիչները՝ windows 7 (սովորող-սովորեցնող նախագիծ Քոլեջի ուսանողների հետ)․ ֆորմատավորված համակարգչի վերջնական հանձնում Գրադարանին

12։40 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ օրվա ամփոփում, նյութերի հրապարակում բլոգներում, հաջորդ օրվա օրակարգի քննարկում-հրապարակում