Рубрика: English, Uncategorized

English my hero

Ex. 11

What did this person do?

He has told about his glorious hero Helen Thayer. Helen was born in New Zealand. At 50, she became the first woman to travel solo to the magnetic North Pole. She had a dog whose name was Charlie.

Why is this person hero for you?

This person is not a hero for me, because the hero means someone to help. For example, for me, Hero Monte Melkonian has fought for us all. or Charles Aznavour, he helped us with food and water during the earthquake.

Who is your hero?

For me the hero of Armenia is Monte Melkonian. He participated in various wars. He was a very good man. He was born on November 25, 1957 in the state of Wiesale, near the town of Fresno, California, USA. In November 1981, he was arrested in Paris for the assassination of a Turkish diplomat in Rome, after being denied the charges of fraudulent passports.

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Մեր ուսումնական մառանը

Ես մասնակցում եմ <<Ուսումնական մառան>> նախագծին: Մայր դպրոցի հայրենագիտական ակումբի մի մաս դարձրել ենք  մեր ուսումնական մառանը: Մենք բանկաները պիտակավորեցինք, որի մեջ կային պահածոները:  Մենք ասեղի օգնությամբ լոբու մեջ թել էինք հագցնում:

Рубрика: Գրականություն, Uncategorized

Ծառերը

Հեղինակ` Հրանտ Մաթևոսյան

Պատմվածքը կարդացեք այստեղ:

7-րդ դասարան

Առաջադրանքներ.

  • … լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:

… լա՛վը չես, մեջդ վրեժ չկա այս միտքը նշանակում է, որ դու թույլ ես չես կարող ինքդ քեզ պաշտպանես: Օրինակ եթե քեզ վիրավորում են կամ բրթում են և դու չես կարողանում քեզ պաշտպանես ապա դու քո մեջ վրեժ չունես:

  • Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:

 

  • Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):

Իմ ծնողները ինձ տեսնում են խելացի, գեղեցիկ և ամեն ինչին ընդունակ: Իմ ծնողները ինձ շատ են սիրում և օգնում են ինձ ամեն հարցում: Իմ մայրիկը ինձ գովում է, որովեհտև ես անում եմ այնպես ինչպես նա է ասում, որովհետև գիտեմ, որ մայրիկիս ասածները ճիշտ են: Իմ հայրիկը ինձ գովում է, որովհետև ես խելացի եմ և ընդունակ ամեն ինչին: Ես գիտեմ, որ ունեմ մի փոքր թերություններ, բայց աշխատում եմ, որ դրանք վերացնեմ: Իմ մայրիկը և հայրիկը ինձ ամեն ինչով վստահում են և ես նրանց նույնպես:

 

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Դեղագործ աշուն

timthumb

Խաղողի 10 բուժիչ հատկությունները

Բոլորիս շատ սիրելի միրգ` խաղողը բուժում է է հիվանդություններ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խաղողի մեջ առկա շնչառական կոչվող նյութը դրական ազդեցություն ունի առողջության վրա: Դեռ հնուց այն օգտագործվում էր բժշկության մեջ՝ լյարդի ու սրտի հիվանդությունների բուժման ժամանակ, արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար, մրսածության դեպքում, ինչպես նաև որպես հակաքաղցկեղային միջոց: Ստորև ներկայացված է խաղողի 10 բուժիչ հատկությունները.

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Քութեշ

Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը A խմբի ստրեպտոկոկն է: Վարակումն առավելապես տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են հիվանդ երեխայից, որը ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ վտանգավոր է շրջապատի համար: Վարակի աղբյուր կարող են լինել քութեշի թեթև և անախտանշան ձևերով հիվանդները (երբեմն հասուն տարիքում քութեշը կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի և թքի կաթիլներում հազալիս, խոսելիս և փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ: Քութեշի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ նաև վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա` ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

Պաթոգենեզ

Քութեշային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսինը), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգական հակազդեցության հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման: Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Քութեշի հարուցիչը 2-7 (երբեմն` 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում` չառաջացնելով հիվանդության ախտանշաններ:

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, հաճախակի կարող է լինել սրտխառնոց, փսխում: Հիվանդության առաջին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը` մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում է ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն` մանր, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Լեզուն չոր է և ծածկված է սպիտակ փառով: 3-րդ օրն այն մաքրվում է` ստանալով կարմիր գույն: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև` աստիճանաբար անհետանում: Առաջին շաբաթվա վերջին կամ երկրորդ շաբաթվա սկզբինցանի տեղում առաջանում է թեփոտում, որն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Քութեշի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում: Ավելի հաճախ ընթացքը թեթև է: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների և նյարդային համակարգի բարդություններ:
Հաճախակի հանդիպող բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները, միջին ականջի բորբոքումը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ինչպես նաև ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Բուժում

Եթե հիվանդությունն ընթանում է թեթև հիվանդները կարող են բուժվել տանը` բժշկի հսկողությամբ, այլապես հիվանդները հոսպիտալացվում են: Անկախ հիվանդության ձևից` հիվանդին հարկավոր է անկողնային ռեժիմ առանձին սենյակում: Երեխայի մեկուսացումը թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում, տևում է 10 օրից ոչ պակաս: Սենյակի պատերն ու կահույքը հարկավոր է մաքրել քլորամինի լուծույթով, իսկ գորգը ցանկալի է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Հիվանդի անձնական օգտագործման իրերն անհրաժեշտ է առանձնացնել: Նույնիսկ առաջին օրերին երեխայի հետ շփվելուց հարկավոր է հագնել արտահագուստ, իսկ շփումից հետո` ձեռքերը լվանալ:

Առաջին օրերին ցավոտ կլման ժամանակ ցանկալի է տալ կաթնաբուսական սնունդ: Հարկավոր է կերակրել օրը 5-6 անգամ` որոշակի ժամերի: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի ու մրգերի հյութեր: Եթե ջերմաստիճանը բնականոն է, բժշկի թույլտվությամբ երեխան պետք է առանց սպունգի ցնցուղ կամ լոգանք ընդունի` վաղ տարիքի հիվանդները` ամեն օր (10 րոպե 38°C ջրով), իսկ ավելի մեծերը` 3-5 օրը մեկ: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 բաժակ եռացրած ջրին 1 թեյի գդալ սոդա) կամ ֆուրացիլինի (1 հաբ` 1 բաժակ ջրին): լուծույթով: Բժշկի նշանակած դեղանյութերն ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում: Միայն բժշկի թույլտվությամբ երեխան կարող է անցնել սովորական ռեժիմի: Մինչև 9 տարեկան երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց թույլատրվում է վերադառնալ 22 օր անց` հիվանդության սկզբից հաշված:

Կանխարգելում

Քութեշի կանխարգելման համար հարկավոր է երեխաներին հնարավորինս հեռու պահել անգինայով հիվանդ մեծահասակ մարդկանցից, քանի որ դա կարող է լինել քութեշային անգինա և երեխաները կարող են վարակվել: Իսկ հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաները պետք է վերադառնան դպրոց հիվանդի մեկուսացման պահից 7 օր անց:

աղբյուր՝http://www.doctors.am/am/diseases/%D5%94%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D5%B7/976