Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Համաշխարհային շուկա, համաշխարհային երկաթուղային և ծովային տրանպորտ, մեքենայական արտադրություն։ Տնտեսության զարգացման նախադրյալներից են նաև  բնական ռեսուրսները, և բարենպաստ պայմանները:

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը

ա) գյուղատնտեսությունն է

World_map_blank 1.png

բ) արդյունաբերությունն է

World_map_blank 1 (1)
գ) սպասարկման ոլորտն է

World_map_blank 1 (2)

  1. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

 

  1. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

 

  1. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Նոյեմբերի 26-30

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում» թեման.

ա/ Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը /էջ 66-70/
բ/ Ոսկեդարյան գրականություն /էջ 71-76/
գ/ Ճարտարապետություն և Արվեստ /էջ 77-81/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը: Փորձե՛ք հիմնավորել:

 
2. Ներկայացրե՛ք «Պատմագրություն» բնագավառի ձեռքբերումները: Առանձնացրե՛ք Մովսես Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը:
3. Ներկայացրե՛ք վաղմիջնադարյան Հայաստանի Արվեստի՝ ձեր նախընտրած ճյուղը /գրավոր/.

Տաթևի վանք

Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին:

Рубрика: Երկրաչափություն, Uncategorized

Կռուցման խնդիրներ

c_un_lin.jpg

 

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր
Մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ դեկտեմբեր-հունվար
Նախագծի հեղինակ` Մենուա Հարությունյան

 

 

 

Նախագծի նպատակը՝

  • Դիտարկելու ենք  հիմնական կառուցուման խնդիրները․
1. Տրված ճառագայթի վրա սկզբնակետից տեղադրել տրված հատվածին հավասար հատված:
2. Կառուցել տրված անկյանը հավասար անկյան:
3. Կառուցել անկյան կիսորդը:
4. Կառուցել փոխուղղահայաց ուղիղներ:
5. Կառուցել հատվածի միջնակետը:
6․Կառուցել եռանկյուն տրված երեք տարրերով։
Ակընկալվող արդյունքները՝
  • Ուսումնասիրել վերը նշված կառուցման խնդիրները։
  • GeoGebra ծրագրի օգնությամբ լուծել տրված խնդիրները ։
  • Ստեղծել տեսադաս և հրապարակել բլոգներում,իսկ լավագույն աշխատանքները ենթակայքում և կայքում։

Տեսական մաս

1. Տրված ճառագայթի վրա սկզբնակետից տեղադրել տրված հատվածին հավասար հատված:
 
 
Dotais_nogrieznis.png
Պարզ է, որ այս եղանակով մենք ստանում ենք տրվածին հավասար հատված: Ըստ սահմանման՝ շրջանագիծը բաղկացած է կետերից, որոնք գտնվում են որոշ կետից (շրջանագծի կենտրոն) միևնույն հեռավորության (շառավիղ) վրա:
Եթե կենտրոնը ճառագայթի C սկզբնակետն է, իսկ շառավիղը տրված AB հատվածը, ապա շրջանագծի և ճառագայթի հատման D կետը հենց տրված AB հատվածին հավասար CD հատվածի ծայրակետն է:
2. Տրված անկյանը հավասար անկյան կառուցումը:
 
Dotais_lenkis.png
Ապացուցենք, որ կառուցված ECD անկյունը, իրոք, հավասար է տրված AOB անկյանը:
Կառուցենք ճառագայթի սկզբնակետում գտնվող C կենտրոնով շրջանագիծ, որի շառավիղը հավասար է O կենտրոնով շրջանագծի շառավղին: Ապա՝ CD=OB:
Եթե մենք կառուցել ենք D կենտրոնով և BA-ին հավասար շառավղով շրջանագիծ, ապա այն հատում է նախորդ շրջանագիծը E կետում, ընդ որում՝ BA=DE:
Տանենք CE ճառագայթը: Ակնհայտ է, որ OA=CE:
Հետևաբար, ըստ եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի` AOB և ECD եռանկյունները հավասար են: Ուրեմն հավասար են նաև դրանց համապատասխան անկյունները, մասնավորապես՝ ECD անկյունը հավասար է տրված AOBանկյանը:
3. Անկյան կիսորդի կառուցումը:
 
 
Bisektrise.png
Որպեսզի համոզվենք, որ OC-ն իրոք բաժանում է AOB անկյունը հավասար մասերի, բավական է դիտարկել AOC և BOCեռանկյունները:
OA=OB որպես նույն շրջանագծի շառավիղներ, իսկ AC=BC՝ քանի որ կառուցման ընթացքում, երկու շրջանագծերի համար մենք ընտրեցինք նույն շառավիղները:
OC կողմը ընդհանուր է:
Այդ եռանկյունները հավասար են՝ ըստ եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի:
Հետևաբար, դրանց համապատասխան անկյունները հավասար են:
Այսպիսով, AOC-ն և BOC-ն մեկ անկյան երկու հավասար մասեր են, ինչը նշանակում է, որ OC ճառագայթը, իրոք, անկյունը բաժանում է երկու հավասար մասերի:
4. Փոխուղղահայաց ուղիղների կառուցումը:
 
 
Perp_taisne.png
Ինչո՞ւ է DE-ն ուղղահայաց BC-ին:
AB=AC՝ այդպես են այդ կետերը վերցրել կառուցման ընթացքում:
BD=CD՝ քանի որ մենք երկու շրջանագծերը կառուցեցինք նույն շառավղով:
Հետևաբար, DA-ն և EA-ն ADB և AEB հավասարասրուն եռանկյունների հիմքերի միջնագծերն են:
Հավասարասրուն եռանկյան միջնագիծը նաև նրա բարձրությունն է, ուրեմն, ուղղահայաց է հիմքին:
5. Հատվածի միջնակետի կառուցումը:
 
Viduspunkts.png
Այս կառուցումը համընկնում է փոխուղղահայաց ուղիղների կառուցման հետ: Արդեն ապացուցված է, որ DC-ն կամ EC-ն բաժանում են AB հատվածը երկու հավասար մասերի: Ուրեմն, C կետը AB հատվածի միջնակետն է։
6․Եռանկյան կառուցումն ըստ երեք տարրերի
Օգտագործելով դիտարկված խնդիրները և եռանկյան տրված տարրերը` կարելի է կառուցել տրվածին հավասար եռանկյուն:
Օրինակ
Եռանկյան կառուցումն՝ ըստ տրված երկու կողմերի և նրանցով կազմված անկյան:
 
Տրված են երկու հատվածներ՝ a և b, որոնք հավասար են տրված եռանկյան կողմերին և 1-ը, որը հավասար է տրված եռանկյան կողմերով կազմված անկյանը: Պահանջվում է կառուցել եռանկյուն, որի տարրերը հավասար են տրված հատվածներին և անկյանը:
Trijst_konstr1.png
1. Տանել ուղիղ:
2. Ուղղի վրա A կետից տեղադրել հատված, որը հավասար է տրված a հատվածին:
3. Կառուցել տրված 1 անկյանը հավասար անկյուն (անկյան գագաթը պետք է լինի A կետը, և անկյան մի կողմը պետք է ընկած լինի ուղղի վրա):
4. Անկյան մյուս կողմի վրա տեղադրել տրված b հատվածին հավասար հատված:
5. Միացնել հատվածների ծայրակետերը:
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի հիման վրա եզրակացնում ենք, որ կառուցված եռանկյունը հավասար է տրված եռանկյանը:
Օրինակ
Եռանկյան կառուցումը ըստ կողմի և նրան առընթեր երկու անկյունների:
 
Տրված է a հատվածը և երկու անկյուններ՝ 1 և 2, որոնք հավասար են տրված եռանկյան կողմին առընթեր անկյուններին: Պահանջվում է կառուցել եռանկյուն, որի տարրերը հավասար են տրված հատվածին և անկյուններին:
Trijst_konstr2.png
1. Տանել ուղիղ:
2. Ուղղի վրա A կետից տեղադրել տրված a հատվածին հավասար հատված և B-ով նշանակել հատվածի մյուս ծայրակետը:
3. Կառուցել տրված 1 անկյանը հավասար անկյուն (անկյան գագաթը պետք է լինի A կետը, և անկյան մի կողմը պետք է ընկած լինի ուղղի վրա):
4. Կառուցել տրված 2 անկյանը հավասար անկյուն (անկյան գագաթը պետք է լինի B կետը, և անկյան մի կողմը պետք է ընկած լինի ուղղի վրա):
5. Անկյունների մյուս կողմերի հատման կետը կլինի պահանջվող եռանկյան երրորդ գագաթը:
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի հիման վրա եզրակացնում ենք, որ կառուցված եռանկյունը հավասար է տրված եռանկյանը:
Օրինակ
Եռանկյան կառուցումն` ըստ երեք կողմերի
Տրված են երեք հատվածներ՝ a,b և c, որոնք հավասար են տրված եռանկյան երեք կողմերին: Պահանջվում է կառուցել եռանկյուն, որի կողմերը հավասար են տրված հատվածներին:
Այս դեպքում, մինչև կառուցումը պետք է համոզվել, որ տրված կողմերով եռանկյուն գոյություն ունի: Դա կարելի է անել՝ ստուգելով եռանկյան անհավասարությունը (յուրաքանչյուր հատվածի երկարությունը պետք է փոքր լինի մյուս երկուսի գումարից):
Եթե այո, ապա՝
Trijst_konstr3.png
1. Տանել ուղիղ:
2. Ուղղի վրա A կետից տեղադրել տրված a հատվածին հավասար հատված և B-ով նշանակել հատվածի մյուս ծայրակետը:

3. Տանել A կենտրոնով և b հատվածին հավասար շառավղով շրջանագիծ:

4. Տանել B կենտրոնով և c հատվածին հավասար շառավղով շրջանագիծ:
5. Շրջանագծերի հատման կետը կլինի պահանջվող եռանկյան երրորդ գագաթը:
Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի հիման վրա եզրակացնում ենք, որ կառուցված եռանկյունը հավասար է տրված կողմերով եռանկյանը:

Читать далее «Կռուցման խնդիրներ»

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Թոքախտ

Մենք հաճախ ենք հիվանդանում: Աշխարհում կան տարբեր հիվանդություններ, որոնցից մեկը հենց թոքախտն է: Հիմա ես կասեմ տարբերակներ, որոնցով դուք կհասկանաք հիվանդ եք թոքախտով թե ոչ: Եթե դուք հաճախ եք քրտնում նկատում եք ձեզ մոտ քաշի նվազեցում, անդադար հազում եք 3 շաբաթ և ավել և հազելիս խորխի հետ արյուն է գալիս ապա դուք թոքախտով հիվանդ եք: Թոքախտից պաշտանվելու տարբերակները շատ չեն: Առաջինը պետք է միշտ օդափոխեք ձեր սենյակը, շփվեք ամենաշատը 2 մետր հեռավորության վրա: Նաև կա մեկ տարբերակ դա դիմակով գնալ դպրոցն է, բայց մենք պետք է դիմակը փոխենք 2 ժամը մեկ։ Читать далее «Թոքախտ»