Рубрика: Uncategorized

Հունվարյան ճամբարի առաջին օրը

Հունվարյան ճամբարի առաջին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք ընկեր Աննայի մոտ պարի: Հետո գնացինք դասարան և սկսեցինք խոսել, թե արդյոք մեզ համար կարևոր են մեր դասերը, և յուրաքանչյուրը ասեց իր կարծիքը: Հետո գնացինք ընտրության: Հետո գնացինք հաց ուտելու և բարձրացանք դասարան ու սկսեցինք խաղալ հետաքրքիր խաղ: Ամեն մի թիմ պահում էր մուլտֆիլմ և մենք հարցերի օգնությամբ գուշակում էինք այն: Այսպես մեր ուրախ օրը ավարտվեց: