Рубрика: Uncategorized

Ճամփորդություն դեպի Խաչատուր Աբովյանի տուն թանգարան

Այսօր մենք գնացինք Խաչատուր Աբովյանի տուն թանգարան։ Մեզ դիմավորեց գիդը և մենք շարժվեցինք առաջ։ Խաչատուր Աբովյանը ծնվել է հոկտեմբերի 15-ին 1809 թվականին։ Գիդը մեզ պատմեց, Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվին տանում են էջմիածին։ 1819 թվականին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ 1828 թվականին  Էջմիածին է գալիս Դորպատի  համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Նրանք մշակել էին մի ծրագիր, որի միջոցով հասան իրենց նպատակին։ Պարրոտին թարգմանիչ և ուղեկցող էր անհրաժեշտ դրա համար Խաչատուր Աբովյանին էլ տարան, որպես ուղեկցող և թարգմանիչ։ Նրանց առաջին անգամ չհաջողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։ Երկրորդ փորձը նույնպես չհաջողվեց, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արարատի գագաթը արշավախումբը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27-ին։ Աբովյանը իր հետ խաչ էր տարել, նա այդ խաչը այնտեղ թողեց և քանի որ այդ ձյունոտ սարի վրա ոչինչ չկար, ստիպված իր հետ մի փոքր սառույցի կտոր վերցրեց մի շորի մեջ փաթաթեց և գնացին, բայց այդ սառույցը մինչև հասնելը հալվել էր։ Նաև քանի որ Պարրոտը պրոֆեսոր էր և գիտնական, նա իր հորինած գործիքներով առաջին անգամ փարձ կատարեց Արարատի գագաթի վրա։Ի դեպ նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանը և Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի գագաթը։ Հետո տեսանք այն սեղանը, աթոռը և գլոբուսը, որի վրա նստել և ստեղծագործել է Աբովյանը, ի դեպ ասեմ, որ գլոբուսը պատահական չէր այնտեղ։ Աբովյանը առաջին մարդն էր, ով թարգմանում էր գլոբուսը հայերեն, բայց ցավոք չի հասցրել ամբողջը ավարտի։ Հետո տեսանք Աբովյանի կնոջը և իր երեխաներին և թոռներին։ Ավելի ուշ 1839 թվականի դեկտեմբերի 10-ին Աբովյանը և Էմիլիեն ամուսնանում են։ Ունենում են երկու երեխա՝ Վարդանը և Զարմանդուխտը։ Նրանք ընտրել էին մեկ հայկական անուն և մեկ հատ եվրոպական։ Նաև Խաչատուր Աբովյանը եղել է առաջին աշխարհաբար դասգրքի հեղինակն է։ Հետո մենք տեսանք խոշորացույցով թե ինչպես է մեկ հատ բրնձի հատիկի վրա նկարված Խաչատուր Աբովյանը շատ գեղեցիկ էր և մանրակրկիտ էր նկարված։ Հետո գնացինք նրա տունը, որտեղ նա ապրել է 10 տարի։ Տունը ուներ 4 սենյակ՝ հյուրասենյակ, մառան, հացատուն և պատշգամբ։ Շրջեցինք բոլոր սենյակներով։ Հյուրասենյակում կային երկու իր, որը միայն Աբովյանինն էր պատկանում դա՝ հայելին էր և նրա փոքրիկ մահճակալը։ Այդ մահճակալները քանի որ ճոճվում էին, մարդիկ երկու կողմերից ամուր գոտիներ էին կապում, որպեսզի երեխաները չընկնեն։Հետո գնացինք նստեցինք ավտոբուս և գնացինք դպրոց։

Ճրագների մասին

Առաջ քանի որ ապակիներ չեն եղել մարդիկ յուղաթուղթ էին օգտագործում, և դրա պատճառով տներում լույս չէր լինում իսկ մարդիկ ստիպված էին վառել։ Ճրագների մեջ լցնում էին կենդանաճարպ, յուղ, ձեթ նայած որտեղ ինչ պայմաններ են եղել։