Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիական տարրեր

Անահիտ Հովսեփյան, Միլենա Քամալյան և Մարգարիտա Համբարձումյան

եվրոպիում Եվրոպիում

Eu-Եվրոպիում

Հայտնաբերել են Կուրկուսը (1886) և Լեկոկ դե Բուաբոդրան (1892)։ 1896 թվականին Դեմարսը տարրում հայտնաբերել է սպեկտրալ գծեր, իսկ 1901 թվականին կարողացավ առանձնացնել տարրը, նկարագրեց և տվեց նրան անվանում՝ ի պատիվ Եվրոպայի: Եվրոպիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հաճախ հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ուկրաինայում:

 

ռութենիում.jpgՌութենիում 

Ru- Ռութենիում

Ռութենիումը հայտնաբերել է Կազանի համալսարանի պրոֆեսոր Կ․ Կ․ Կլաուսը (1844), բնածին պլատինի մաքրման մնացորդներում։ Հայտնաբերամ և ստացման հատկությունների մասին Կլաուսը հայտնել է Գ. Ի. Գեսսի գերմաներեն նամակում, որը կարդացել են 1844 թվականի սեպտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի նիստում։ Անվանել են ի պատիվ Ռուսաստանի։ Ռութենիում տարրի անվանումը առաջարկել է Գ. Վ. Օզաննի կողմից 1828 թվականին։  Ռութենիումը ստանում են պլատինային մետաղների վերամշակման կիսապրոդուկտներից․ միահալում են ալկալու և բորակի կամ նատրիումի (բարիումի) գերօքսիդի հետ՝ հեռացող RuO4-ը կլանում են աղաթթվով, ապա նստեցնում ամոնիումի հեքսաքլոր ռութենատը՝ (NH4)2[RuCl6], որը վերականգնում են ջրածնի հոսանքում շիկացնելով։ Ստացվում է 99,9 % մաքրության փոշի։ Ռութենիումը և նրա համաձուլվածքները հալում են ինդուկցիոն կամ աղեղային վառարաններում (վակուում, արգոն)։

Գերմանիումի բյուրեղները

Ge-Գերմանիում

Գերմանիում (լատ․՝ Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։

Արհեստականորեն ստացվել են գերմանիումի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գերմանիումը p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն Է՝ 4s24p2։ Գերմանիումը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։

 

ամերիցիում.jpg

Am- Ամերիցիում

 Ամերիցիում

Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240:

 Ֆրանսիում

Fr-Ֆրանսիում

Ֆրանսիում, քիմիական տարր է, որի նշանն է Fr և ատոմային թիվը՝ 87։ Այն դասվում է ալկալիական մետաղների խմբին։ Շատ ռադիոակտիվ տարր է։ Այն տրոհվում է աստատի, ռադոնի և ռադիումի։ Հայտնաբերվել է 1939 թվականին։ Բնության մեջ այն շատ հազվադեպ է հանդիպում։ 

 

 

 

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 12 տարեկան եմ: Ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s