Рубрика: Գրականություն, Uncategorized

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

 《ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ》

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> շարքի վերնագիրը այդպես է կոչվում, որովհետև բոլոր բանաստեղծություններում կա տխրություն, մենակություն, նրա բոլոր բանաստեղծությունները օրվա իրիկուն և գիշերվա ժամանակում է կատարվում:

1. Քնարական հերոսի տրամադրությունը տխուր է, որովհետև նա իրեն միայնակ է զգում, նրա հոգին հիվանդ է, որովհետև միայնակ է:

2. Ես կնկարեի այս բանաստեղծությունը մուգ կապույտ գույնով, հետո կնկարեի գորշ ամպեր, կնկարեի նրա սև հոգին, թե ինչքան տխուր է նա:

3. Իմ մեջ միայն տխուր զգացողություն է առաջանում, որովհետև Տերյանը միշտ տխրության մասին բանաստեղծություններ է գրել: Նա իրեն միշտ միայնակ է զգացել, բայց ոչ ոքի չի ասել դրա մասին: Նրա բոլոր բանաստեղծությունները թախծոտ են եղել:

 

Վիհի Եզերքին

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s