Рубрика: Գրականություն, Uncategorized

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Խորհրդավոր ծերունին

Խորհրդավոր ծերունին

Ես կարդացին Խորհրդավոր ծերունին պատմվածքը: Այս ծերունին տեսել էր այդ տղայի հորը, նրա պապուն, և պապերի պապուն: Նա տեսել է թե նրանք ինչեր են արել: Նա շատ մոտիկ է եղել բոլորի հետ: Այս պատմվածքում մինչ ծերունին խոսում էր այդ երիտասարդ տղայի հետ, այդ տղան շատ արագ ծերացավ:

Рубрика: Գրականություն, Uncategorized

Նեսոյի քարաբաղնիսը

Նեսոյի քարաբաղնիսը

Այս պատմվածքում ինձ ամենաշատը դուր եկավ Նեսոն, որովհետև նա ինձ պես է, որովհետև ես էլ եմ սիրում մարդկանց ստիպել ինչ որ բան անել:

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ չպետք է մարդու իրավունքները ոտնահարել, որովհետև եթե մարդ չի ուզում ինչ որ բան անի, պարտադիր չէ նրան ստիպել: