Рубрика: Գրականություն, Uncategorized

Հրաչյա Աճառյանի աշխատությունները

աճառյան

Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ` հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։

Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի» չորս հատորը մեր բնակարանի ամենաերեւացող տեղում էր, հեռուստացույցի հարեւանությամբ: Հայրս՝ լեզվաբան Վիգեն Ավագյանը, աշխարհում երբեւէ տեղի ունեցած ամենահրաշալի ու զարմանալի բանը համարում էր Աճառյանի «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների» աշխատությունը: Հայերենի քերականությունը համեմատել աշխարհի 562 լեզուների հետ:

Հրաչյա Աճառյան

Այսօր ես կարդացի և դիտեցի Հրաչյա Աճառյանի մասին ֆիլմ: Ֆիլմում Աճառյանի մասին են պատմում: Բավականին նոր բաներ իմացա: Հրաչյա Աճառյանը ծնվել է մարտի 8-ին 1876 թվականին: Աճառյանը 1 տարեկան էր, երբ պատահեց նրա հետ այս մեծ դժբախտությունը: Նա մի արևոտ օր երկար ժամանակ նայելով արևին սկսում է լաց լինել, իսկ առավոտյան աչքերը չեն բացվում: Նրան տանում են ակնաբույժի մոտ: Բժիշկը կարողանում է օգնել երեխային, բայց նրան հաջողվում է միայն աջ աչքը բուժել: Ձախ աչքը բուժելու համար խորհուրդ է տալիս սպասել մի քանի տարի: Կենտրոնական վարժարանում սովորելու տարիներին էլ կնքվում է նրա Աճառյան ազգանունը: Քանի որ մահմեդականները ազգանուններ չունեին նրանց դիմում էին անուն և հայրանունով: Դպրոցի հոգաբարձությունը մտածում է, որ ավելի ճիշտ կլինի աշակերտներին ազգանուններով գրանցել: Այդ ժամանակ էլ Հրաչյան որոշում է օգտագործել իր հոր մականունը, որին իր կարճահասակության համար կրճին մականուն էին տալիս և նա դպրոցում գրվում է կրճինյան ազգանունով: Դասընկերները սկսում են ծաղրել նրան՝ կոչելով կրճիկ-տրճիկ: Սա դաս է լինում նրան և կրճիկ բառը աշխարհաբար թարգմանելով ստացվում է աճառ: Աճառյանը արտասահմանում սովորելու մասին էր մտածում: Շուտով նա մեկնում է Փարիզ:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s