Թևավոր խոսքի շնորհիվ մարդիկ իրենց մտքերը կարող են ավելի գեղեցիկ արտահայտել: Թևավոր խոսքերն իմաստալից, սրամիտ մտքեր են, դիպուկ բառեր ու պատկերավոր արտահատություններ են, որոնց շնորհիվ քո միտքը ավելի է գեղեցկանում: Նույնիսկ հեքիաթի անուններն են թևավոր խոսքեր, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը» հեքիաթների վերնագրերը դարձել են ծույլ աղջկա և անհաջողակ մարդու բնորոշումները: Կան թևավոր խոսքեր, որոնց ծագման տեղն ու ժամանակն անհայտ են. գործածության մեջ են մտել զանազան զրույցներից, ավանդապատումներից, առասպելներից, բանահյուսությունից և սերտորեն առնչվում են ասացվածքներին. օրինակ՝ «Ով ալարի, ոչ դալարի»: