Рубрика: Գրականություն, Uncategorized

Եղիշե Չարենց

Տեսիլաժամեր

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Այս բանաստեղծությունում և տխրություն կա և թախիծ:

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:

Այս բանաստեղծությունը շատ տխուր է: Նա այստեղ պատմում է իր սիրած աղջկա մասին, որ նա իմ կարծիքով կորցրել է իր սիրածին: Այս բանաստեղծությունում նա մենակ է իրեն զգում: Այս բանաստեղծությունում օրվա առավոտն է, որտեղ մշուշ է և տխրություն:

 

 

Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Моя необыкнавенная бабушка

Моя бабушка может сделать всё. Моя бабушка умеет готовить любые блюда. Моя бабушка может помочь мне во всем, что не может решить мой родитель. Моя бабушка очень добрая, она никогда не злилась на нас. Моя бабушка самая лучшая, самая любящая и самая добрая бабушка в мире. Я очень люблю мою бабушку.

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Մարտի 11-15

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-,,Սրբազան Հռոմեական կայսրությունը,, թեման․
ա/ Գերմանական պետության ծնունդը
բ/ Թագադրություն Սուրբ Պետրոսի տաճարում
գ/ Սրբազան Հռոմեական կայսրությունը /էջ 29-31/.
-«Հին Ռուսիան» թեման.
ա/ Արևելյան Սլավոնները
բ/ Հին Ռուսիա պետության ծնունդը
գ/ Քրիստոնեության ընդունումը
դ/ Յարոսլավ Իմաստուն. «Ռուսկայա Պրավդա» /բանավոր, դասագիրք, էջ 37-40, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ո՞ր իրադարձությունից հետո Օտտոն 1-ինն իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը։ Համաձա՞յն եք նրա հետ․ հիմնավորե’ք ձեր տեսակետը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․
2. Ներկայացրե՛ք «Ռուսկայա Պրավդայի» նշանակությունը: Ուրիշ ի՞նչ օրենսգրքեր գիտեք, համեմատե՛ք միմյանց հետ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ռուսկայա Պրավդան բովանդակում է քրեական, ժառանգության, առևտրական և դատավարական իրավունքի նորմեր։ Այս փաստաթուղթը արևելյան սլավոնների իրավական, սոցիալական և տնտեսական հարաբերությունների գլխավոր աղբյուրն էր։ Հայտնի է համառոտ, ընդարձակ և կրճատ խմբագրություններով։