Рубрика: Ճամբար, Uncategorized

Ուսումնական Շիրակ. 25-27.O3.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի

Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից: Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։

  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

  • Արուճի եկեղեցի

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցուշինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հարավ-արևելյան կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության:

  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի

ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հվ. և արմ. ճակատների շին. արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը, Դվինի 645-ի եկեղեցական ժողովի մասնակից Գնունյաց Թեոդորոս եպիսկոպոսի օրոք: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, կա տեսակետ (Ա. Երեմյան), որ եկեղեցին կառուցվել է V դ., իսկ VII դ. վերակառուցվել է:

891-ին Արտավազդ քահանայի որդի Սարգիսը նորոգել է հվ. շքամուտքը: Ուշմիջնադարում եկեղեցին շրջապատվել է բարձր պարսպով և վերածվել բերդի: Եկեղեցին տրոմպների եռաստիճան համակարգով ծածկված է հսկա գմբեթով, որի թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ:

  • Վահրամաբերդ

Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։

  • Յոթ Վերք եկեղեցի

Գյումրիի Յոթվերք եկեղեցին կառուցվել է 1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:

Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում:

Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ այն Շիրակի թեմի առաջնորդանիստն է:

  • Հառիճավանք

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանեեղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

  • Կապսի ձոր

Կապս, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին, Շիրակի դաշտում։

Կապսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 166 457 449 542 428 539 535 720 697

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Կապսում են գտնվում “Ժամ” եկեղեցին, “Սրբի սար” և “Սրբատեղ” մատուռները։

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 12 տարեկան եմ: Ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s