Рубрика: Նախագծային շաբաթ, Uncategorized

Հետաքրքիր փաստեր

Կոկորդիլոսները չեն կարող լեզուն դուրս հանել:

Աշխարհում ամենատարածված ուտեստը դա մակարոնն է:

Google-ը 1 վարկյանում 3 միլիոն որոնման հարցում է ստանում:

100 և ավելի տարի ապրած մարդկանց 80%-ը կանայք են:

Անգլիայում 20 անգամ ավելի շատ թեյ են խմում քան ԱՄՆ-ում:

Ռուսաստանը միակ երկիրն է, որ շրջապատված է 12 ծովերով:

Հին Եգիպտոսում կարծում էին, որ մարդը ոչ թե մտածում է ուղեղով, այլ սրտով:

iPhone-ի բոլոր գովազդային հոլովակներում հեռախոսների էկրաններին նույն ժամն է՝ 9:41:

Շանձուկը զգում է արյան հոտը 4 կմ հեռավորության վրա:

Рубрика: Նախագծային շաբաթ, Uncategorized

Հետաքրքիր փաստեր

Թիթեռն ունի 12 հազար աչք:

Խխունջն ունի 4 քիթ:

Ալբանիայում արգելվում է պահել բեղեր, քանի որ դրանք կարող են ծիծաղ առաջացնել եկեղեցում:

Լուսնի վրա 3 գոլֆի գնդակ կա:

Metro Goldwyn-Mayer-ի լոգոյի առյուծը սպանեց իրեն վարժեցնողին, նկարահանման վերջին օրը:

Բաց աչքերով փռշտալն անհնար է:

Նեպտունում ամառը տևում է 40 տարի, բայց ջերմաստիճանը չի բարձրանում -200 աստիճանից:

Կիրակի օրերը Չինաստանում ավելի շատ մարդ է գնում եկեղեցի, քան ամբողջ Եվրոպայում:

Рубрика: Uncategorized

Սիբեխի օգտակար հատկությունները

Սիբեխը հովանոցավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 4, այլ տվյալներով՝ 5–6  տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է սիբեխի 2 տեսակ՝ սովորական և սիբեխանման: Սովորական սիբեխը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր անտառեզրերին, թփուտներում, դաշտերում: Երկամյա է, արմատը՝ հաստ, իլիկաձև, հիմքից ճյուղավորված ցողունն ունի 40–60 սմ բարձրություն: Տերևները թխականաչ են, կաշեկերպ, սղոցաեզր, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված, վերինները՝ փոքր, փետրա- կամ եռաբաժան: Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ: Ծաղիկները սպիտակ են: Ծաղկում է հուլիս–օգոստոսին: Պտուղը մանր է, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (թարմ և թթու դրած): Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով սիբեխի բնական պաշարներն զգալիորեն նվազել են: Սիբեխանման սիբեխը հանդիպում է միայն Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին՝ աղի ճահճուտներում: Բացառիկ արժեքավոր բույս է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ 
Մենք նաև ուրբաթ օրը գնալու ենք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղ սիբեխ հավաքելու: