Рубрика: Uncategorized

Սիբեխի օգտակար հատկությունները

Սիբեխը հովանոցավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 4, այլ տվյալներով՝ 5–6  տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է սիբեխի 2 տեսակ՝ սովորական և սիբեխանման: Սովորական սիբեխը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր անտառեզրերին, թփուտներում, դաշտերում: Երկամյա է, արմատը՝ հաստ, իլիկաձև, հիմքից ճյուղավորված ցողունն ունի 40–60 սմ բարձրություն: Տերևները թխականաչ են, կաշեկերպ, սղոցաեզր, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված, վերինները՝ փոքր, փետրա- կամ եռաբաժան: Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ: Ծաղիկները սպիտակ են: Ծաղկում է հուլիս–օգոստոսին: Պտուղը մանր է, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (թարմ և թթու դրած): Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով սիբեխի բնական պաշարներն զգալիորեն նվազել են: Սիբեխանման սիբեխը հանդիպում է միայն Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին՝ աղի ճահճուտներում: Բացառիկ արժեքավոր բույս է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ 
Մենք նաև ուրբաթ օրը գնալու ենք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղ սիբեխ հավաքելու:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s