Рубрика: Քիմիա, Uncategorized

Նախագիծ`Քիմիական տարրերի տարածվածությունը

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

բնություն

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդտարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։ Երկրակեղևում քիմիական տարրի միջին պարունակությունը կոչվում է կլարկային թիվ կամ տարրի կլարկ։

Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում

տիեզերք

Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ հելիումը, որը տիեզերքում երկրորդ ամենատարծված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը:

Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b1

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

organyi-immunnoy-sistemyi.JPG

Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

Реклама

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 11 տարեկան եմ: Սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s