Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

I օր

Երկուշաբթի օրը մեզ համար շատ սպասված օր է եղել, մենք գնում էինք Գյումրի: Երկուշաբթի օրը մենք հավաքվեցինք մայր դպրոցի երթուղայինների մոտ և շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհին կանգ առանք և նախաճաշեցինք, որովհետև շատ սոված էինք: Երբ հասանք Գյումրի գնացինք յոթ վերք եկեղեցին: Մենք այնտեղ տեսանք այն գմբեթը, որը երկրաշարժից մինչև հիմա մնացել էր: Մտանք եկեղեցի, արտասանեցինք <<Հայր մեր>>-ը, մոմ վառեցինք և դուրս եկանք եկեղեցուց: Հետո Վարդանանց հրապարակի մոտ նկարվեցինք և գնացինք Կապսի ձոր ռեզորթ: Հասանք տեղավորվեցինք հյուրատանը: Մի քիչ հանգստացանք և գնացինք ճոճվող կամուրջը նստելու: Այդ կամուրջը կոչվում էր ճոճվող, որովհետև երբ նստում ես կամուրջ այնտեղի աշխատողները սկսում են կամուրջի վրա թռնել, ոովհետև այդպես շատ հետաքրքիր է: Հետո գնացինք ընթրեցինք, հեռուստացույց դիտեցինք մի քիչ ուրախացանք և ընկեր Անահիտին և Ընկեր Իվետային կանչեցինք միասին տաք շոկոլադ խմելու և հեռուստացույց դիտելու, իսկ հետո գնացինք քնելու:

 

II օր

Երկրորդ օրը արթնացանք շատ շուտ, լվացվեցինք, հագնվեցինք և իջանք դուրս մարզանք անելու: Մարզանքից  հետո խաղացինք խաղեր, որից հետո մրցույթ արեցինք, որ տեսնեինք թե ով էր ամենաարագավազը, աղջիկներից Լիլիթն էր, իսկ տղաներից Արմենը: Հետո գնացինք նախաճաշելու, նախաճաշելուց հետո գնացինք Zip-line քշելու: Բայց մենք չքշեցինք, որովհետև վախենում էինք: Հետո տղաներին հրավիրեցինք մեր սենյակ UNO խաղալու: Մինչ խաղալը ծանոթացանք տղաների հետ, անգամ պատկերացում չունեի, որ այդպիսի լավ մարդկանց հետ գնում եմ ճամփորդության: Խաղալուց հետո գնացինք մատուռ, որտեղ արտասանեցինք <<Հայր մեր>>-ը: Հետո ձնագնդիկ խաղացինք և գնացինք սենյակ UNO և Դե խաղա խաղալու: Խաղալուց հետո գնացինք ընթրիքի և պատրաստվեցինք այդ օրվա ֆուտբոլին: Խաղին մասնակցելու էր Հայաստանը և Ֆինլանդիան: Մինչ խաղի սկսվելը մենք տղաների հետ գնացինք մեն-մենակ ման գալու: Հետո, երբ արդեն խաղը սկսվեց մենք տղաներին կանչեցինք, որպեսզի միասին դիտենք խաղը: Ինչպես միշտ խաղում պարտվեցինք մենք 2:0 հաշվով օգուտ Ֆինլանդիային: Հետո դիտեցինք Մահվան ջոկատը սերիալը և գնացինք քնելու:

 

III օր

Երրորդ օրը սկսեցինք շաաաատ ուրախ: Մենք 6-րդ դասարանի Լիլիթին պաստել էինք: Հետո գնացինք նախաճաշելու, որից հետո մենք գնացինք մեր սենյակ և պատրաստեցինք ճամպրուկները: Ցավոք այդ օրը մենք ժամանակ չունեցանք UNO և դե խաղա խաղալու: Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք: Ճանապարհին կանգնեցինք և հաց կերանք, ապա նստեցինք ավտոբուս և շարժվեցինք: Ճանապարհին խաղալով սելֆիներ անելով գնացինք: Ճիշտ է մենք չէինք ուզում գնալ, ուզում էինք մնալ, բայց դե… Ճանապարհին տղաների հետ շփվեցինք, և խաղացինք: Գնացինք  Հայոց այբուբենի հուշարձան: Այնտեղ շատ ցեխոտ էր: Մեր կոշիկները ամբողջովին կեղտոտվել էին, չնայած դա մեզ չէր խանգարում ուրախանալ: Հետո մենք նստեցինք ավտոբուս և գնացինք մայր դպրոցի երթուղայինների մոտ և նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը : Շատ շնորհակալ ենք ընկեր Անահիտից և ընկեր Իվետայից նման հրաշք ճամբար կազմակերպելու համար:

Նկարները ներքևում

Это слайд-шоу требует JavaScript.

 

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 12 տարեկան եմ: Ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s