Քանի որ մեզ մոտ նախագծային շաբաթ է, այդ պատճառով մենք պետք է ընտրեինք Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկը: Ես ընտրել եմ Դվինը, իսկ մնացածը կարող եք կարդալ ներքևում:
Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ պաշտպանական պարիսպներ, խրամ և աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առևտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան և Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր: Արաբական արշավանքների ադյունքում 7-րդ դարի վեջին Դվինը և ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը : Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչև 893 թ. ավերիչ երկրաշարժը: