Рубрика: Պատմություն

Դվին

Քանի որ մեզ մոտ նախագծային շաբաթ է, այդ պատճառով մենք պետք է ընտրեինք Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկը: Ես ընտրել եմ Դվինը, իսկ մնացածը կարող եք կարդալ ներքևում:

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ պաշտպանական պարիսպներ, խրամ և աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առևտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան և Բյուզանդական կառավարիչների նստավայր7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր: Արաբական արշավանքների ադյունքում 7-րդ դարի վեջին Դվինը և ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը : Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչև 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 12 տարեկան եմ: Ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s