Ապրիլի 22-26
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման.
ա/ Մշակույթի վերելքը: Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 146-151/.
Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները և կրթական գործի նշանավոր կազմակերպիչներին:
15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսի վարդապետարանները, Հաղպատի ու Սանահինիդպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքի կրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով։
2. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները և հեղինակներին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.