Рубрика: Ստեղծագործում եմ, Uncategorized

Այսօրվա մարդկությունը

IMG_E5344

Ինչ ստեղծվել են հեռախոսները, մարդիկ ամեն օր դրանց մեջ են: Այսօրվա մարդկության գրեթե մեծ մասը, նախընտրում է նստել տանը և հեռախոսով զբաղվել: Այս դարում շատ քիչ մարդիկ են մնացել, որ կարդում են, քան հեռախոսով զբաղվում: Ես ինքս համ կարդում եմ համ էլ հեռախոսով եմ զբաղվում, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ ինչպես ասում էր Պարույր Սեւակը: Այս նկարում մարդը գիրք է կարդում, իսկ կողքի նստած մարդը հեռախոսով է զբաղվում և մտածում է, թե ինչու է լույսը պահված մարդու գրքի վրա, իսկ ինձ վրա պահված չէ: Այս մարդը չի բավարարվում իր ունեցած լույսով նա ագահաբար էլի է ուզում լույս ունենալ, նա կարծում է, որ այս կյանքում գիրքը նրան երբեք պետք չի գա:

Реклама