Рубрика: Uncategorized

Տարվա ամփոփում

Ես այս տարի տեղափոխվեցի 7-րդ դասարան: Ունեցա նոր առարկաներ՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն: Ինձ այս առարկաներից ամենաշատը դուր եկան գրականությունը, հայոց լեզուն և ֆիզիկան: Նաև ձեռք բերեցի նոր ընկերուհիներ: Այս տարի ես սկսեցի նոր նախագիծ, որտեղ անում էի տարբեր թարգմանություններ երկրների մասին, ասեմ, որ բավականին շատ բաներ իմացա: Հիմա ես կարդում եմ բոլորիս շատ հայտնի <<Հարրի Փոթեր>> գիրքը. ես խորհուրդ կտամ, որ բոլորդ և կարդաք գիրքը, և նայեք ֆիլմը: Ես այս տարի ընտրեցի իմ ընտրությունը գորգագործություն,  սովորեցի կարպետ գործել, և արդեն ունեմ 2 գործ: Ինձ համար այս տարի շատ լավ և ուրախ տարի էր:)

Реклама
Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ, Uncategorized

Բլեզ Պասկալ

պասկալ

Բլեզ Պասկալը ծնվել է Հունիսի 19-ին 1623 թվականին: Եղել է ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և աստվածաբան: Հիդրոստատիկայի և հիդրոդինամիկայի հեղինակն է: Մարդկության պատմության ամենաականավոր գիտնականներից մեկն է, մեծապես նշանակալի դեր է ունեցել մեխանիկական հաշվարկների ստեղծման և հեղուկների ուսումնասիրման գործում: Հիմնական կարևորության աշխատություններ է գրել գիտական մեթոդի մասին: 1654թ.ից սկսած աշխատել է հավանականությունների տեսության վրա. այս ոլորտում կատարած իր աշխատանքը անգնահատելի ազդեցություն է թողել տնտեսագիտական ու սոցիոլոգիական արդի գիտությունների զարգացման վրա: Մտահղացել է ներարկիչների գաղափարը: Ճշտել է »վակուումի» և »ճնշման» հասկացողությունները, որի չափման միավորը կրում է իր իսկ անունը, և շարադրել է Պասկալի սկզբունքը: Համարվում է համակարգչային գիտության նախակարապետը, ստեղծած լինելով մեխանիկական առաջին հաշվիչ մեքենան՝ Պասկալինը: Գրել է Պասկալի Թեորեման: Նրա անունով է կոչվում 4500 Pascal աստերոիդը: