Рубрика: Պատմություն, Uncategorized

Աշոտ Գ Ողորմած

StatueAshot2  Աշոտ Գ Ողորմած: Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը: Աշոտ Ողորմածը 963-964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ: Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից: Մահացել է 977թ.:

Աղբյուրը՝ Աշոտ Գ Ողորմած

Реклама