Рубрика: Uncategorized

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը

Ես կարդացել եմ <<Հարրի Փոթեր և Ազքաբանի կալանավոր>> գիրքը: Այս գիրքը դարձավ իմ ամենասիրելի գիրքը, որովհետև ես այս գրքից շատ բան հասկացա: Հասկացա, որ չպետք է հավատաս, ինչ որ  անծանոթի, չպետք է լսես, որովհետև եթե լսես հետո վատ կլինի: Այս գրքում հիմնական հերոսներն էին Հարրի Փոթերը, Սիրիուս Բլեքը՝ նրա կնքահայրը, Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը: Սիրիուս Բլեքը լինելով նրա կնքահայրը մատնում է Վոլան դե Մորտին և նա սպանում է Հարրի ծնողներին: Հարրին այս պատմությունը լսում է Ռոն Ուիզլիի ծնողների խոսակցության ժամանակ: Երբ Հարրի Փոթերը և Սիրիուս Բլեքը հանդիպում են Սիրիուսը բացատրում է նրան, որ նա վերջին պահին հրաժարվել է լինել Հարրի ծնողների գաղտնակիրը իր տեղը վստահելով Փիթր Փեթրիգյուին, և հենց նա էլ մատնել էր Վոլան դե Մորտին: Հարրին հավատաց Բելքին, որովհետև Բլեքը նրան չէր խաբում: Մինչ այդ պատմության սկսվելը, Սուրբ Ծննունդից մեկ օր հետո Հարրիին նվեր են ուղարկում <<Շանթ>> մակնիշի ավել, այն ամենաթանկ ավելն էր: Հարրին և նրա ընկերները փորձում էին մտածել, թե ով կարող էր լինել այդ ավել ուղարկողը: Գրքի վերջում, երբ Հարրին և նրա ընկերները վերադառնում էին տուն նա ստացավ մի նամակ, որը գրվել էր Սիրիուս Բլեքի կողմից, այնտեղ նա գրել էր, որ այդ ավելը հենց նա էր ուղարկել: Այս գրքից ես հասկացա, որ նույնիսկ այն մարդիկ ում ատում էիր կյանքիցդ շատ, ով մատնել էր քո ծնողներին, կարող են դառնալ հենց քո կյանքի ամենալավ մարդը: Հարրին չուներ ծնողներ, բայց նա չէր դնում և լացում, այլ նա պայքարում էր իր ծնողների սպանողի դեմ: