Рубрика: Uncategorized

Հրաշքը

Այսօր ես կարդացի և վերջացրեցի <<Հրաշքը>> գիրքը, որը գրել է Ռաքել Պալացիոն: Կարդալուց հետո նայել եմ այս գրքի ֆիլմը, որը նույնպես շատ լավը և հուզիչ էր: Այս գրքի գլխավոր կերպարը Օգյուստն (Օգի)-ն էր, նրա մայրիկը՝ Իզաբելան, հայրիկը՝Նեյթը և նրա շատ սիրելի քույրիկը՝ Օլիվիան (Վիան): Գիրքը բաղկացած է 8 մասից: Գիրքը մի տղայի մասին է, ով ծնված օրվանից 27 հատ վիրահատություն է տարել: Նրա դեմքի պատճառով բոլորը ծաղրում էին իրեն: Նրա հետ ոչ ոք չէր ուզում շփվել: Նա այդ 10 տարվա մեջ սովորել է տանը իր մայրիկի օգնությամբ, մինչև օրերից մի օր նրա մայրիկը ասաց նրան, որ պետք է նա գնա դպրոց: Օգին շատ էր տխրել, որովհետև նա չէր ուզում գնալ դպրոց իր այդ դեմքի պատճառով: Նա ատում էր դպրոցը: Մայրիկը նրան հասկանում էր, բայց շատ էր ուզում, որ Օգին դպրոց գնա, և հենց դրա հաջորդ օրը գնում են Բիչերի անվան դպրոցը Միստր Թուշմանի հետ ծանոթանալու համար: Միստր Թուշմանը Բիչերի դպրոցի տնօրենն էր: Նա շատ բարի մարդ էր: Նա խնդրել էր, հինգերորդ դասարանցիներին՝ Շարլոտային, Ջուլիանին և Ջեքին, որ Օգյուստին դպրոցի հետ ծանոթացնեին: Նրանք երբ տեսան Օգիին զարմացան և վախեցան, բայց հետո նրանք ընտելացան նրա դեմքին, բացի Ջուլիանից: Նրան այդ դպրոցում, բոլորը ծաղրում էին: Ջուլիանը մի անգամ վիրավորել էր Օգիին, և Ջեքը դրան չդիմանալով հարվածել էր նրան: Դրանից հետո Ջեքը խնդրեց Օգիին որպեսզի նրան էլի ընկերներ լինեին, որովհետև Հելոուինի օրը Օգին լսել էր թե ինչպես է Ջեքը նրան վիրավորում Ջուլիանի մոտ: Նրանք նորից դարձան ընկերներ: Հետո եկավ մի աղջիկ, որի անունը Սամըր էր: Նա բարի աղջիկ էր: Նա բոլորի պես չէր ծաղրում Օգիին, այլ հակառակը նա շատ ուրախ էր Օգիի նման լավ ընկեր ունենալու համար: Երբ նրանք դարձան լավ ընկերներ, նրանք միասին գնացին ճամբար, որտեղ ունեցան հետաքրքիր արկածներ, իսկ եթե ուզում եք իմանաք, թե ինչ արկածներ են նրանք ունեցել, ապա կարդացեք այս գիրքը: Ինձ այս գիրքը սովորեցրեց, որ ընկերներին արտաքինով չեն դատում: Մարդիկ միշտ ուզում են, որ իրենց ընկերները լինեն գեղեցիկ, նրանց հետաքրքիր չի, թե ընկերը կլինի խելացի թե ոչ, նրանց համար կարևոր է մարդու արտաքինը:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s