Рубрика: Uncategorized

Ճամփորդություն դեպի Սիլիկյան թաղամաս

Մենք այսօր գնացինք Սիլիկյան թաղամաս՝ հեծանիվներով: Ճանապարհը զառիվեր էր, և մենք անընդհատ կանգառներ էինք ունենում: Երբ հասանք, բոլորը հոգնած էին: Մենք հանգստացանք և գնացինք հարցազրույցի: Ես ու Էլենը շրջեցինք բոլորի տներով և հասկացանք, որ այնտեղի ոչ մի բնակիչ չի սիրում նկարվել: Մինչ մենք հարցազրույց էինք վարում, մի մասը մաքրում էր շրջակա միջավայրը, իսկ մյուս մասը ներկում էին ներկերով Ռուբենի մայրիկի վարսավիրանոցի հետևի պատը: Հետո տղաները սկսեցին ֆուտբոլ խաղալ, իսկ հետո վառ տպավորություններով գնացինք դպրոց: