Рубрика: Գրականություն, Uncategorized

Ամառային ձեռքբերումներ

Ես այս ամառ ընտանիքիս հետ չգնացի որևէ երկիր, փոխարենը Սեպտեմբեր ամսին պապիկիս հետ գնացի Իտալիա: Իտալիան շաաատ գեղեցիկ երկիր էր: Ես այնտեղից իմացա շատ բաներ: Ինձ դուր եկավ Իտալական խոհանոցը, մենք այնտեղ գնացինք տարբեր քաղաքներ, օրինակ՝ Հռոմ, Վենեցիա, Վատիկան, Նեապոլ, Ռիմինի, Ֆլորենցիա, Սան Մարինո և այլն: Ես այնտեղ ցավոք ձեռք չբերեցի նոր ընկերներ, որովհետև ես շփվում էի միայն ինձանից մեծերի հետ: Ես այնտեղ շատ ման եկա: Եթե հնարավություն ունենայի ապրել Իտալիայի քաղաքներից մեկում, ապա առանց մեկ վայրկյան մտածելու կընտրեի Հռոմը: Ես նաև իմացա, որ Սան Մարինոն և Վատիկանը քաղաք երկրներ են, և  նաև իմացա, որ Վատիկանը Եվրոպայի ամենափոքր պետությունն է: