«Գիրք ծաղկանց»
Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)
Պատմվածքը ներբեռնել այստեղից. Գիրք ծաղկանց:
Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:
Ցավագար- Որևէ հիվանդությամբ տառապող
Ապավեն- Այն անձը՝ մարմինը ևն, որի պաշտպանությանը կամ օգնությանը դիմում են՝ վստահում՝ հենվում, հենարան, հովանավոր, պաշտպան:
Լուծ- Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն
- Բնութագրիր Զվարթին:
Զվարթը ցավագար էր: Չնայած նրան, որ նա ուներ հիվանդ երևակայություն, նրա խաղընկերները ծիծաղում էին նրա վրա: Նա իր հիվանդության պատճառով ընտանիքում ստեղծվում էին խնդիրներ, օրինակ մարդիկ սկսում էին վախենալ Զվարթից:
- Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:
Զվարթը ապրում էր ուրախ կյանքով, թեև նրա ծնողներին դուր չէր գալիս այդ ամենը:
- Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:
Չնայած նրան, որ Զվարթը ուրախ մարդ էր միևնույնն է, նրա ծնողներին դուր չէր գալիս Զվարթի պահվածքը, որովհետև, երբ ամեն անգամ Զվարթը կատակում էր նրա ծնողները ամոթից գետինն էին մտնում: