«Գիրք ծաղկանց»
Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)
Պատմվածքը ներբեռնել այստեղից. Գիրք ծաղկանց:
Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):
- Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:
Բանսարկել- խոսք խառնել
Ապերասան- անսանձ
Կոկոզավիզ- գոռոզ
- Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:
- Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:
Իմ կարծիքով նախանձում են թույլ և անխելք մարդիկ, որովհետև միայն նրանք չեն կարող հասնել հաջողությունների: Նրանք ստիպված նախանձում են ուրիշներին վատ բաներ ցանկանալով: Ես կյանքում ոչ մեկի չեմ նախանձել, որովհետև գիտեմ, որ նախանձելով ոչ մի բանի չեմ հասնի: Նախանձող մարդիկ կյանքում չեն փոխվի: