Կրկնություն
День: 23 сентября 2019
Ավետիք Իսահակյան
Պատմվածքը հետաքրքիր էր: Պատմվածքը մի դաժան և չար արքայի մասին էր, ով աստվածների հետ միշտ անհաշտ էր: Ատվածները որոշեցին, որ պետք է նրան պատժեն: Նրանք զրկեցին արքային ժառանգ ունենալու բախտից: Բայց մի օր արքան գնաց աստծու մոտ և աղերսեց, աղաչեց, որ նա ժառանգ ունենա, որպիսզի արքայի գահը դատարկ չմնա: Աստվածները համաձայնվեցին, բայց մի պայմանով, որ նրա որդին պետք է այնպես դաստիարակվեր ինչպես աստվածներն են ուզում: Եվ մի օր նա ունեցավ որդի, և երբ նրա մահանալու ժամանակը գալիս էր նա տվեց իր երեխային իր պետության իմաստուններից երեք ամենախոհուններին: Երեխան մեծացավ և արդեն եկել էր գահ նստելու ժամանակը նա կանչեց բոլոր զինվորներին և ասաց, որ իր երկրում ոչ մի ձենք չպետք է լինի ոչ մի զինվորի ձեռքում, ամեն մեկը պետք է պաշտպանել հայրենիքը բայց երբ ժամանակը գա: Ինձ այս պատմվածքը սովորեցրեց, որ եթե երեխայի ծնողը չար կամ դաժան է պարտադիր չէ, որ երեխան նույնպես այդպես լինի, այս պատմվածքում տղան ընդհանրապես նման չէր իր հորը:
Դեղձի մուրաբա
Մենք առողջագիտության ժամին որոշեցինք պատրաստել դեղձի մուրաբա։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝ դեղձ, ջուր, և շաքարավազ։ Սկզբից դեղձը լվանում ևկեղևազրկում ենք։ Իսկ հետո շաքարավազ ենք ավելացնում։ Հետո մի քիչ ջուր ենք ավելացնում և դնում ենք գազին որպեսզի եռա։
Տանձի մուրաբա
Մենք Ուսումնական մառան նախագծի համար որոշեցինք գնել տանձ և պատրաստել տանձի մուրաբա: Մուրաբան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տանձ շաքարավազ և ջուր: առաջին հերթին տանձը լվանում և կեղևազրկում ենք, հետո վրան ավելացնում ենք շաքարավազ և մի քիչ ջուր: Հետո եռացնում ենք և լցնում ենք բանկաների մեջ: